ԾՐԱԳՐԻ ՕԳՆԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ Ծրագրի օգնական թափուր հաստիքի համար։
ԿԱՌՈՒՅՑ (ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ) Գյումրի, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ Ծրագրի օգնական
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ Հունվարի 25, 2023 թ.
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ Մարտի 1, 2023 թ.
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾԱՎԱԼ Լրիվ դրույք (5-օրյա, շաբաթական 40 ժամ)
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ Երկարաժամկետ (32 ամիս)
ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ Ծրագրի ղեկավար
ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Կազմակերպության ծրագրային թիմի կողմից իրականացվող կազմակերպչական, ֆինանսական և բովանդակային աշխատանքներին աջակցություն, ծրագրերի տեսանելիության ապահովում:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Աջակցել ծրագրերի ադմինիստրատիվ, բովանդակային և ֆինանսական փաստաթղթերի կազմմանը,
- Ծրագրային գործողություններից բխող աշխատանքներ ՀՀ մարզերում։
- Աջակցել ծրագրային հաշվետվությունների պատրաստմանը,
- Մասնակցել ծրագրերի հանրայնացման գործողությունների կազմակերպմանն ու իրականացմանը,
- Լրացնել և թարմացնել ծրագրերի տվյալների բազաները,
- Հավաքել, խմբագրել և թարգմանել էլեկտրոնային փաստաթղթերը,
- Աջակցել ծրագրերի էլեկտրոնային և տպագիր փաստաթղթավարությանը,
- Անհրաժեշտության դեպքում ստանձնել ծրագրերի շրջանակներում և Կազմակերպության կանոնադրության սահմաններում այլ պարտականություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Բարձրագույն կրթություն,
- Առնվազն 1 տարվա աշխատանքի/կամավորության փորձ ՀԿ ոլորտում,
- Թիմում աշխատելու հմտություններ,
- Բանակցելու և կոնֆլիկտների հանգուցալուծման հմտություններ,
- Հայերենի գերազանց և անգլերենի առնվազն միջին մակարդակի իմացություն /ռուսերենի իմացությունը կդիտվի առավելություն/,
- Համակարգչային ծրագրերից և համացանցից օգտվելու գերազանց հմտություններ,
- Տեղական ծրագրերի կազմակերպչական և ադմինստրատիվ աշխատանքների փորձը կդիտարկվի առավելություն։
ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Վերապատրաստումներ Հայաստանում և Հայաստանից դուրս,,
- Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում։
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև 2023 թ. հունվարի 25-ը ուղարկել ինքնակենսագրական (լուսանկարով) և մոտիվացիոն նամակ yic@yic.am էլ-հասցեով՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը («Ծրագրի օգնական»):
Ինքնակենսագրականն ու մոտիվացիոն նամակը կարող եք նաև բերել «Երիտասարդական նախաձեռնություների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակ` ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 26 հասցեով:
Պահանջները բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Հարցերի և մանրամասների համար կարող եք ս․թ․ հունվարի 9-ից հետո զանգահարել «Երիտասարդական նախաձեռնություների կենտրոն» ՀԿ (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00-18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095 91 91 97: