ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ ծրագրի համակարգողի թափուր հաստիքի համար
ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ «ԵՄ — Հայաստան. գործընկերություն հանուն փոփոխության» ծրագրի համակարգող
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈԼՈՐՏՆԵՐ՝ Երիտասարդության հարցեր, երիտասարդական քաղաքականություն, երիտասարդական աշխատանք, կրթություն, զբաղվածություն, մարդու և երեխաների իրավունքներ, միջազգային համագործակցություն
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՌԵԺԻՄ ԵՎ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ՝ 5-օրյա, 36 ժամ շաբաթական
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ՝ 40 ամիս
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ՝ 2023 թ․ մարտի 1
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ (ք․ Գյումրի, Ալեք Մանուկյան 26)
ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ՝ Կազմակերպության տնօրեն
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ընդհանուր ծրագրի համակարգում
- Համակարգել ծրագիրը՝ համաձայն մշակված գործողությունների պլանի և ժամանակացույցի,
- Իրականացնել ծրագրի ընթացիկ մոնիթորինգը և գնահատումը,
- Ապահովել կապը և հաղորդակցությունը ծրագրի գործընկերների միջև,
- Կազմակերպել և իրականացնել հանդիպումներ ծրագրի շահագրգիռ կողմերի հետ,
- Ղեկավարել ծրագրային թիմը և անհրաժեշտության դեպքում անցկացնել ծրագրային աշխատակազմի ժողովներ,
- Կազմակերպել և ապահովել ծրագրի տեխնիկական և որակական գործիքակազմի և ընթացակարգերի մշակումն ու գործարկումը,
- Ապահովել ծրագրային գործողություններից բխող քաղաքականությունների մշակումը,
- Կազմակերպել և համակարգել տեղեկատվական արշավներ, ֆորումներ, կարողությունների զարգացման դասընթացներ, ճամբարներ, ազգային և միջազգային ուսումնական այցեր, ենթադրամաշնորհների տրամադրումը, երիտասարդական տարածքների ստեղծումը և հանրայնացումը,
- Հետևել և մշտապես տեղեկացված լինել ոլորտում տեղի ունեցող զարգացումներին, փոփոխություններին ու օրենսդրական կարգավորումներին, ներգրավվել ոլորտային ցանցերում և զարգացնել մասնագիտական կարողությունները,
- Նախապատրաստել և ներկայացնել ծրագրի հետ կապված փաստաթղթերը,
- Ներկայացնել ծրագրի շրջանակներում իրականացված գործողությունների ամսական հաշվետվություններ,
- Ապահովել ծրագրի միջանկյալ և վերջնական հաշվետվությունների կազմումն ու ներկայացումը,
- Պատրաստել և արխիվավորել ծրագրի փաստաթղթերի փաթեթը,
- Ապահովել ծրագրի գործողությունների տեսանելիությունը և արտաքին ներկայացուցչություն,
- Մասնակցել ԵՆԿ ՀԿ աշխատակազմի ժողովներին:
- Անհրաժեշտության դեպքում ծրագրի շրջանակներում ստանձնել այլ պարտականություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Մարդու իրավունքների, կրթության, սոցիալական աշխատանքի, հանրային կառավարման կամ հարակից բնագավառներում առնվազն մագիստրոսի աստիճան,
- Առնվազն 3 տարվա ծրագրերի համակարգման փորձ (աշխատանքի թեմատիկ ոլորտում աշխատանքային /փորձաշրջանի/ կամավորության փորձը կդիտվի առավելություն),
- Թիմում աշխատելու և թիմ ղեկավարելու հմտություններ,
- Բարձր միջմշակութային հմտություններ,
- Բանակցելու և կոնֆլիկտների հանգուցալուծման հմտություններ,
- Հաղորդակցման և ներկայացուցչական հմտություններ,
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
- Համակարգչից և համացանցից օգտվելու գերազանց հմտություններ:
ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,
- Վերապատրաստումներ Հայաստանում և Հայաստանից դուրս։
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև 2023 թ․ փետրվարի 13-ը ուղարկել ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ hr@yic.am էլ-հասցեով՝ նամակի վերնագրում նշելով «Ծրագրի համակարգող_անուն ազգանուն»:
Ինքնակենսագրականն ու մոտիվացիոն նամակը կարող եք նաև ներկայացնել «Երիտասարդական նախաձեռնություների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակ` ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 26 հասցեով՝ բացի կիրակի և երկուշաբթի օրերի: Պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Տեխնիկական պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվի:
Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել ԵՆԿ գրասենյակ (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00 – 18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095 91 91 97: