ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ – ՀՐԱՎԵՐ
«Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագիր
ԿԱՌՈՒՅՑ
Գյումրի, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄ
Խմբագիր/ Սրբագրող
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
Մարտի 27, 2019թ.
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԿԻԶԲ
Մարտի 30, 2019թ.
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
Մարտ 30 – ապրիլ 15, 2019
ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ
Ծրագրի ղեկավար
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագրի շրջանակում վերլուծական զեկույցի սրբագրում և խմբագրում:
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Զեկույցի (А5, 60 – 70 էջ) մշակում, սրբագրում, խմբագրում,
- Զեկույցի տեքստի քերականական, ուղղագրական և ոճական ճշգրտության ապահովում։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Բարձրագույն կրթություն բանասիրության կամ լրագրության ոլորտում,
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
- Հայերենի գերազանց իմացություն՝ բանավոր և գրավոր,
- Համակարգչային ծրագրերի (մասնավորապես` MS Word) գերազանց իմացություն,
- Սեղմ ժամկետներում, դինամիկ միջավայրում աշխատելու կարողություն,
- Թիմում աշխատելու հմտություններ,
- Պատասխանատվության զգացում։
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև 2019թ. մարտի 27-ը ժամը 18:00-ն ուղարկել ինքնակենսագրական hr@yic.am էլ-հասցեով՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը («Խմբագիր»):
Ինքնակենսագրականը կարող եք նաև բերել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնություների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակ` ք. Գյումրի, Շահումյան 69 («Արևամանուկ» շենք, 1-ին հարկ) հասցեով:
Պահանջները բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնություների կենտրոն» ՀԿ (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00-18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095 91 91 97:
«Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից: