ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ
Դասընթացի թեմաները լինելու են երիտասարդական քաղաքականության և երիտասարդական աշխատանքի վերաբերյալ՝ նպատակ ունենալով խթանել Հայաստանի մարզերում երիտասարդության հարցերի օրակարգի կարևորումը հանրապետական և մարզային լրատվամիջոցների կողմից։
Դասընթացի ավարտից հետո մասնակից լրագրողները պատրաստելու են երիտասարդության հարցերի և տարբեր նախաձեռնությունների վերաբերյալ առնվազն երկու լրագրողական նյութ (հեռուստատեսային ռեպորտաժների, հոդվածների, բլոգային գրառումների, փոդքասթների և նմանատիպ այլ նյութերի տեսքով)։
Դասընթացը վարելու են ոլորտի առաջատար մասնագետները։ Դասընթացի ավարտից հետո փորձագետներն, ըստ անհրաժեշտության, կտրամադրեն շարունակական մասնագիտական ուղղորդում երիտասարդության հարցերի վերաբերյալ:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Մասնակիցների թիվը՝ 24
- Մասնակիցների տարիքը՝ 18 տարին լրացած և բարձր
- Դասընթացի օրերը ՝ հունիսի 9-12, 2023 թ․
- Դասընթացի ձևաչափը՝ առկա
- Վայրը՝ Ալպինա հյուրանոց (ք․ Ծաղկաձոր)
- Դասընթացից հետո լրագրողական նյութերի պատրաստման և հրապարակման փուլի տևողությունը՝ հունիս-սեպտեմբեր 2023 թ․
- Մասնակցությունն անվճար է, ծրագիրը հոգում է դասընթացի ընթացքում լրագրողների կացության, սննդի և տրանսպորտային ծախսերը
- Ընտրված մասնակիցները պարտավորվում են մասնակցել դասընթացի ողջ ընթացքին և դասընթացի ավարտից հետո պատրաստել առնվազն 2 լրագրողական նյութ երիտասարդության հարցերի վերաբերյալ։
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ առցանց հայտը մինչև ս․թ․ մայիսի 22-ը։
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք.
- Զանգահարել 095 91 91 97 հեռախոսահամարով (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10։00-ից մինչև 18։00),
- Նամակ ուղարկել yic@yic.am էլ․հասցեին,
- Այցելել ԵՆԿ ՀԿ գրասենյակ (ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 26)
«Խոսում են երիտասարդները» մեդիա նախագիծն իրականացվում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: