ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ

 

  «Երիտասարդական  նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը հրավիրում է Հայաստանում գործունեություն ծավալող և գրանցված լրատվամիջոցների լրագրողներին` մասնակցելու «Խոսում են երիտասարդները» մեդիա նախագծի շրջանակներում կազմակերպվող լրագրողների  կարողությունների զարգացման 4-օրյա դասընթացի։

Դասընթացի թեմաները լինելու են երիտասարդական քաղաքականության և երիտասարդական աշխատանքի վերաբերյալ՝ նպատակ ունենալով խթանել Հայաստանի մարզերում երիտասարդության հարցերի օրակարգի կարևորումը հանրապետական և մարզային լրատվամիջոցների կողմից։

Դասընթացի ավարտից հետո մասնակից լրագրողները պատրաստելու են երիտասարդության հարցերի և տարբեր նախաձեռնությունների վերաբերյալ առնվազն երկու լրագրողական նյութ (հեռուստատեսային ռեպորտաժների, հոդվածների, բլոգային գրառումների, փոդքասթների և նմանատիպ այլ նյութերի տեսքով)։

Դասընթացը վարելու են ոլորտի առաջատար մասնագետները։ Դասընթացի ավարտից հետո փորձագետներն, ըստ անհրաժեշտության, կտրամադրեն շարունակական մասնագիտական ուղղորդում երիտասարդության հարցերի վերաբերյալ:

 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Մասնակիցների թիվը՝ 24
  • Մասնակիցների տարիքը՝ 18 տարին լրացած և բարձր
  • Դասընթացի օրերը ՝ հունիսի 9-12, 2023 թ․
  • Դասընթացի ձևաչափը՝ առկա
  • Վայրը՝ Ալպինա հյուրանոց (ք․ Ծաղկաձոր)
  • Դասընթացից հետո լրագրողական նյութերի պատրաստման և հրապարակման փուլի տևողությունը՝ հունիս-սեպտեմբեր 2023 թ․
  • Մասնակցությունն անվճար է, ծրագիրը հոգում է դասընթացի ընթացքում լրագրողների կացության, սննդի և տրանսպորտային ծախսերը
  • Ընտրված մասնակիցները պարտավորվում են մասնակցել դասընթացի ողջ ընթացքին և դասընթացի ավարտից հետո պատրաստել առնվազն 2 լրագրողական նյութ երիտասարդության հարցերի վերաբերյալ։ 

 

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ առցանց հայտը մինչև ս․թ․ մայիսի 22-ը։

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք.

  • Զանգահարել 095 91 91 97 հեռախոսահամարով (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10։00-ից մինչև 18։00),
  • Նամակ ուղարկել yic@yic.am էլ․հասցեին,
  • Այցելել ԵՆԿ ՀԿ գրասենյակ (ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 26)

 

«Խոսում են երիտասարդները» մեդիա նախագիծն իրականացվում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: