ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ
«Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագիր
ԿԱՌՈՒՅՑ
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
Ապրիլի 26, 2019թ.
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ
Մայիսի 1, 2019թ.
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ
Մայիսի 1 – հունիսի 30, 2019
ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ
Ծրագրի ղեկավար
ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագրի շրջանակում իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Ծրագրի շրջանկներում գործընկեր կառույցների հետ կնքվող փաստաթղթերի և քաղաքականությունների կազմում և/կամ աջակցություն կազմմանը,
- Ըստ պահանջի մասնակցություն ԲԵԱ մոդելի ներդրմանն ուղղված առերես հանդիպումներին և միջոցառումներին։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Բարձրագույն իրավաբանական կրթություն (մագիստրոսի կոչումը ցանկալի է),
- Քաղաքացիական օրենսգրքի և ծրագրի ոլորտին առնչվող հարակից օրենսդրական ակտերի իմացություն,
- Հանրային քաղաքականությունների մշակման գործընթացների վերաբերյալ պատկերացում (փորձը ցանկալի է),
- Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է,
- Ճկուն և պատասխանատու մոտեցում,
- Արդյունավետ հաղորդակցման հմտություններ,
- Սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն։
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև 2019թ. ապրիլի 26-ը ժամը 18:00-ն ուղարկել ինքնակենսագրական hr@yic.am էլ-հասցեով՝ աշխատանքային փորձի հիմնավորումներով, նամակի վերնագրում նշելով «Իրավաբանական ծառայություն»:
Ինքնակենսագրականը կարող եք նաև բերել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնություների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակ` ք. Գյումրի, Շահումյան 69 («Արևամանուկ» շենք, 1-ին հարկ) հասցեով:
Պահանջները բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնություների կենտրոն» ՀԿ (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00-18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095 91 91 97: