ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ

«Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագիր

ԿԱՌՈՒՅՑ

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ

Ապրիլի 26, 2019թ.

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ

Մայիսի 1, 2019թ.

 

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 1 – հունիսի 30, 2019

 

ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ

Ծրագրի ղեկավար

 

ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագրի շրջանակում իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն:

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Ծրագրի շրջանկներում գործընկեր կառույցների հետ կնքվող փաստաթղթերի և քաղաքականությունների կազմում և/կամ աջակցություն կազմմանը,
  • Ըստ պահանջի մասնակցություն ԲԵԱ մոդելի ներդրմանն ուղղված առերես հանդիպումներին և միջոցառումներին։

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն (մագիստրոսի կոչումը ցանկալի է),
  • Քաղաքացիական օրենսգրքի և ծրագրի ոլորտին առնչվող հարակից օրենսդրական ակտերի իմացություն,
  • Հանրային քաղաքականությունների մշակման գործընթացների վերաբերյալ պատկերացում (փորձը ցանկալի է),
  • Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է,
  • Ճկուն և պատասխանատու մոտեցում,
  • Արդյունավետ հաղորդակցման հմտություններ,
  • Սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն։

 

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև 2019թ. ապրիլի 26-ը ժամը 18:00-ն ուղարկել ինքնակենսագրական hr@yic.am էլ-հասցեով՝ աշխատանքային փորձի հիմնավորումներով, նամակի վերնագրում նշելով «Իրավաբանական ծառայություն»:

Ինքնակենսագրականը կարող եք նաև բերել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնություների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակ` ք. Գյումրի, Շահումյան 69 («Արևամանուկ» շենք, 1-ին հարկ) հասցեով:

 

Պահանջները բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

 

Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնություների կենտրոն» ՀԿ (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00-18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095 91 91 97:

 

ARMLA_combination