Նկարագրություն: Ծրագրի իրականացումը ենթադրում է 13-18 տարեկան պատանիների հետ էկոլոգիապես մաքուր բնական հումքով օճառների պատրաստման գործընթացի ծանոթացում, իսկ պատանիների կողմից պատրաստված օճառները նվիրաբերվելու են կենտրոնի հյուրերին, ինչպես նաև ներկայացվելու են ցուցահանդես վաճառքներին:
Բացի այս, ԵՆԿ ՀԿ-ն նախաձեռնում է գրասենյակի տարածքում կազմակերպել նաև ուսուցողական աշխատարաններ բոլոր ցանկացողների համար՝ օճառի պատրաստման գործընթացին և նրբություններին ծանոթացնելու համար, առանց տարիքային սահմանափակման:
Առաջին քայլերն իրականացվեցին «Գյումրու երիտասարդների տան» սաների կողմից, որը մեծ ոգևորության և ուշադրության արժանացավ:
Բաղադրություն: «Իստակ» օճառը պատրաստված է էկոլոգիապես մաքուր, բնական հումքի, Հայկական լեռնաշխարհի բուժիչ դեղաբույսերի/երիցուկ, վաղինակ, անթառամ ծաղիկ, վարդի թերթիկներ/ և եթերայուղերի/նարինջ, ծիրան, էվկալիպտ/, ինչպես նաև ծովի աղի համադրությամբ, որի պատրաստման հիմքում կիրառվում են արոմաթերապիայի սկզբունքները: Համադրելով հաճելին օգտակարի հետ՝ ներառված յուրաքանչյուր բաղադրիչ ունի մաշկի առանձնահատկություններին բնորոշ օգտակար ու բուժիչ հատկություններ: Այն ամբողջովին հիպոալերգիկ է և հարմար մաշկի յուրաքանչյուր տեսակին:
Բարձր որակն ու անուշաբույր թարմությունը երաշխավորված են: Օճառի անունն ինքնին խորհրդանշում է մաքրություն ու թարմություն՝ դարձնելով միջավայրը կատարելապես յիստակ-մաքուր:
Ի դեպ, գնելով «Իստակ» էկոլոգիապես մաքուր օճառները՝ կունենաք Ձեր իսկ ներդրումը օճառների պատրաստման հետագա գործունեության մեջ: Ինչպես նաև կնպաստեք «Գյումրու երիտասարդների տան» ծառայություններից օգտվող պատանիների համար զարգացման նոր հնարավորությունների ստեղծմանը: