ԻՆԳՐԻԴ ՈՒՆԱՆԴԵՐ-ՍԿԱՐԻՆ

Ծանոթացե՛ք, Ինգրիդն է, ով Հայաստան է ժամանել Շվեդիայից, Եվրամիության Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրի «Մարդասիրական կամավորություն» ծրագրի շրջանակներում:

Ինգրիդը ծրագրերի մշակման և կռավարման մասնագետ է և մեկ տարի աշխատելու է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ում՝ աջակցելով ծրագրային թիմին նոր գաղափարների և ծրագրերի մշակման գործընթացում:

Իր անելիքներին և պարտականություններին ծանոթանալուց անմիջապես հետո, Ինգրդը ներգրավվել է կազմակերպության գործունեության և ծրագրերի մշակման աշխատանքներում: