Թող արեգակը պայծառ փայլի բոլորի համար

Երբ. 2012

Նկարագրություն. ԵՆԿ ՀԿ կամավոր Սյուզաննա Գալստյանը այս տարի մասնակցեց Joint Civic Education ծրագրին, որի շրջանակներում նրան և Կարինե Մխիթարյանին հնարավորություն ընձեռվեց իրականացնել «Թող արեգակը պայծառ փայլի բոլորի համար» ծրագիրը Ֆ. Նանսենի անվան գիշերօթիկ դպրոցում:

Ծրագիրը բաղկացած էր մի քանի փուլերից`

  • ծանոթացում միմյանց հետ կրկեսային համարների և ինտերակտիվ խաղերի միջոցով
  • սթենսիլ արթ
  • ցուցահանդես
  • ծրագրի ներկայացումը ԵՆԿ ՀԿ-ի գրասենյակում:

Նախաձեռնությունը այնքան էր ոգևորել երիտասարդներին, որ շատերը ցանկություն հայտնեցին միանալ և իրականացնել նախագիծը միասին: Նրանցից շատերը ԵՆԿ ՀԿ-ի տեղական և միջազգային կամավորներն էին: