ԸՆԴՈՒՆԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿՑԻ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ «ԳՅՈՒՄՐՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՈՒՆ» ԲԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է աշխատանքային պրակտիկայի մրցույթ «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի ընդունարանի աշխատակցի հաստիքի համար:

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍԱԿԸ` կամավոր (տրանսպորտային ծախսերի փոխհատուցմամբ)

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՎԱՅՐԸ՝ «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն (Վ. Սարգսյան 20, Գյումրի)

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԾԱՎԱԼԸ՝ 5-օրյա, շաբաթական 25 ժամ, երեքշաբթիից շաբաթ (13:00-18:30)

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՍԿԻԶԲԸ՝ մարտի 1, 2022ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն (Վ. Սարգսյան 20, Գյումրի)

ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Կենտրոնի համակարգող

ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Կենտրոնի այցելուների դիմավորում, գրանցում և ուղղորդում

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Պատասխանել հեռախոսազանգերին և տրամադրել առաջնային տեղեկատվություն,
  • Ընդունել, գրանցել և ուղղորդել կենտրոնի այցելուներին,
  • Հավաքագրել տեղեկատվություն տվյալների բազայի համար,
  • Կազմակերպել գրադարանից օգտվելու գործընթացը,
  • Աջակցել կենտրոնի վարչարարությանը,
  • Մասնակցել աշխատակազմի ժողովներին,
  • Ըստ անհրաժեշտության ստանձնել այլ պարտականություններ:

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Հաղորդակցման հմտություններ (բանավոր և գրավոր),
  • Պատանիների հետ աշխատելու նրբանկատություն և ցանկություն,
  • Լեզվական հմտություններ (հայերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի առավելություն),
  • Տեխնիկական հմտություններ (համակարգչից և համացանցից օգտվելու
  • հմտություններ, թվային տեխնոլոգիաներից և ժամանակակից սարքավորումներից օգտվելու կարողություն),
  • Ճշտապահության և պատասխանատվության բարձր հատկանիշներ,
  • Թիմում աշխատելու հմտություններ։

 

ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,

Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ։

 

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև մարտի 22-ը, ժամը 10:00-ն ուղարկել ինքնակենսագրականը gyumriyouthhouse@yic.am էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Ընդունարանի աշխատակից»:

 

Ինքնակենսագրականը կարող եք նաև բերել «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն` ք. Գյումրի, Վազգեն Սարգսյան 20 հասցեով:

Պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

 

Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել «Գյումրու երիտասարդների տուն» (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00 – 18:30) հետևյալ հեռախոսահամարով՝ 094 05 91 97: