ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՆԵՐԱՌԱԿԱՆ ՖԱՍԻԼԻՏԱՑԻԱՅԻ ԵՎ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ
ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Kuality
ՎԱՅՐԸ՝ Լորկա, Իսպանիա
ՕՐԵՐԸ՝ ապրիլի 24-30, 2022
Այս ծրագրի միջոցով մենք ցանկանում ենք մասնակիցներին սովորեցնել ինչպես վարել հանդիպումներ, ոչ-ֆորմալ կրթական և որոշումների կայացման գործընթացներ պրոֆեսիոնալ և մասնակցային ձևով՝ դրանով իսկ ավելի ակտիվ դերակատարություն ստանձնելով կազմակերպություններում և դարձնելով իրենց նախագծերն ավելի որակյալ և ներառական:
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է՝ խթանել միջմշակութայնությունը և հարգանքը բազմազանության նկատմամբ տեղական և միջազգային ծրագրերում որոշումների կայացման գործընթացներում:
ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐԸ՝ Հայաստան, Իսպանիա, Լեհաստան, Ուկրաինա, Լատվիա, Ռուսաստան, Գերմանիա, Հունաստան, Ֆրանսիա, Ռումինիա, Բուլղարիա և Պորտուգալիա:
ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ՝
- Ծրագրին կարող են մասնակցել առնվազն 21 տարեկան երիտասարդ մասնագետներ կազմակերպություններից, որոնք զբաղվում են միջազգային ծրագրերի մշակմամբ, ֆասիլիտատորներ, երիտասարդական աշխատողներ, երիտասարդական առաջնորդներ և մենթորներ:
- Անգլերենի պահանջվող մակարդակը՝ բարձր:
- Հայաստանի թիմը բաղկացած է լինելու 2 մասնակցից:
ԾՐԱԳՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ՝
- Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կացության և սննդի ծախսերն ամբողջությամբ,
- Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 530 եվրո։ Փոխհատուցումը կկատարվի բանկային փոխանցումով՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով՝ ծրագրի ավարտից հետո,
- Ծրագիրը հոգում է վիզայի ծախսերն ամբողջությամբ,
- Քովիդի 19-ի համավարակով պայմանավորված՝ պահանջվում է ամբողջական պատվաստում: Նախքան Իսպանիա մեկնելը ՊՇՌ թեստի պարտադիր հանձնելու պահանջի դեպքում գումարը կփոխհատուցվի ճանապարհածախսի բյուջեից: ԵՄ մուտք գործելու համար ընդունված պատվաստանյութերն են՝ Nuvaxovid, Pfizer/BioNTech, Moderna, AstraZeneca, և Johnson & Johnson,
- Գործում է մասնակցության վճար՝ 50 եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով: ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից
- Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը:
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ մարտի 13-ը, ժամը 23:59-ը:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին mobilitywithyic@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):