ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ

ԱՆՎԱՆՈՒՄԸ՝  Supporting the Entrepreneurship Journey 2

ՎԱՅՐԸ՝ Նավարեդոնդա դե Գրեդոս, Ավիլա, Իսպանիա

ՕՐԵՐԸ՝ Սպետեմբերի 22-28, 2022

ՆԵՐԱԾԱԿԱՆ ԱՌՑԱՆՑ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ սեպտեմբերի 15, 2022

 

ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝ 

  • Բարձրացնել մասնակիցների կարողությունները երիտասարդներին ձեռներեցության գործընթացում համապատասխան աջակցություն տրամադրելու համար, 
  • Մասնակիցներին ընձեռել հնարավորություն փորձարկել ինչպես սկսել սոցիալական ձեռնարկատիրական նախագիծ, 
  • Վերլուծել մոտիվացիայի հիմնական գործոնները և ձեռներեցության հիմնական խոչընդոտները։

 

ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐՆ ԵՆ՝ Հայաստան, ՎրաստանԻսպանիա, Գերմանիա, Ռումինիա, Հունաստան, Խորվաթիա, Իտալիա և Լիտվա

 

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ՝ Հայաստանի թիմը  բաղկացած է լինելու 2 մասնակցներից:

Մասնակիցները պետք է լինեն 18-35 տարեկան փորձառու երիտասարդական աշխատողներ և երիտասարդական առաջնորդներ կամ երիտասարդական աշխատողներ, ովքեր հետաքրքրված են սոցիալական, տեղական և միջազգային ձեռնարկատիրական ծրագրերի ոլորտում նախագծերի լայն ասպարեզի հետ աշխատելով:

 

ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈՒՆ անգլերենն է և մասնակիցների համար պահանջվում է լեզվի առնվազն միջին մակարդակի իմացություն

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Վիզայի, կեցության և սննդի ծախսերն ամբողջությամբ հոգում է ծրագիրը: Վիզայի ծախսերի փոխհատուցումը կիրականացվի ճանապարհածախսի փոխհատուցման հետ միասին։
  • Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 820 եվրո՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով` ծրագրի ավարտից հետո
  • Քովիդի 19-ի համավարակով պայմանավորված՝ նախապատվությունը կտրվի ամբողջապես պատվաստված մասնակիցներին։ Ընդունելի  պատվաստանյութերն են՝ Pfizer, AstraZeneca, Janssen, Moderna, Sinopharm, Sinovac և Covaxin։ Այն մասնակիցները, ովքեր չունեն Քովիդի 19-ի դեմ պատվաստում, պետք է թեստ հանձնեն մինչև Իսպանիա մուտք գործելը

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ 50 եվրո

ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:  

 

Ծրագրին դիմելու համար կարող եք լրացնել առցանց ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ։

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ հուլիսի 2ը, ժամը 23։59-ը

 

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին mobilitywithyic@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):