ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ՝ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԹԵՄԱՅՈՎ
ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Erasmus+ Mastery
ՎԱՅՐԸ՝ Թբիլիսի, Վրաստան
ՕՐԵՐԸ՝ փետրվարի 6-13, 2019
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է հզորացնել 9 երկրից ներկայացված երիտասարդական աշխատողների, ֆասիլիտատորների, համակարգողների, ՀԿ անդամների, և զինել ծրագրի նախագծման և կառավարման հմտություններով՝ իրականացնելու սեփական ծրագրերը:
ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝
- Բացահայտել «Էրազմուս+ Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագիրն իր մանրամասնություններով՝ շեշտը դնելով միջազգային համագործակցության և արդյունավետ գործողություններ իրականացնելու վրա:
- Զարգացնել մասնակիցների կարողությունները ոչ-ֆորմալ կրթության և միջմշակութային ուսուցման գործընթացներ կազմակերպելու համար:
- Հզորացնել մասնակիցներին և տալ համապատասխան գիտելիքներ ու հմտություններ ծրագրերի մշակման և կառավարման վերաբերյալ, ինչը կօգնի տեղական և միջազգային ծրագրերի մշակման և իրականացման գործում:
ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18 տարին լրացած երիտասարդական աշխատողներ, երիտասարդ առաջնորդներ, ֆասիլիտատորներ, համակարգողներ և ընդհանուր առմամբ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր ցանկանում են ընդլայնել իրենց գիտելիքներն ու ձեռք բերել գործնական հմտություններ ծրագրերի նախագծման և կառավարման թեմայով:
Հավելյալ տեղեկատվություն կարող եք ձեռք բերել ներկայացված տեղեկատուից։
Ծրագրի աշխատանքային լեզուն ԱՆԳԼԵՐԵՆՆ Է:
Ծրագրին դիմելու համար հարկավոր է լրացնել առցանց դիմում-հայտը`
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս/թ դեկտեմբերի 15-ը, ժամը 13:00-ն:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին valya.martirosyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):