ԷՐԱԶՄՈՒՍ+ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ
ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ MUSIC UPROOTS STEREOTYPES AND EXCLUSION 2․0 – M.U.S.E 2․0
ՎԱՅՐԸ՝ Ստրատոնի (Խալկիդիկի), Հունաստան
ՕՐԵՐԸ՝ 2-17 օգոստոսի 2024 թ․
ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝
- Երիտասարդներին ծանոթացնել երաժշտության աշխարհի հետ՝ իրենց սեփական փորձի, կարողությունների և մոտեցումների միջոցով՝ հաշվի առնելով տարբեր սոցիալական կարգերը,
- Բարձրացնել միջմշակութային իրազեկվածությունը, ստեղծել ներառական սոցիալական միջավայր և համերաշխություն բոլորի համար,
- Բարելավել մասնակիցների երաժշտական և գեղարվեստական հմտությունները, հաղորդել նոր գիտելիքներ և հմտություններ արվեստին վերաբերող աշխատարանների միջոցով:
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ՝ Հայաստանի թիմը բաղկացած է լինելու 4 երիտասարդ մասնակցից և 1 թիմ լիդերից:
- Երիտասարդ մասնակիցները պետք է լինեն 18-25 տարեկան ակտիվ երիտասարդներ, ուսանողներ և կամավորներ, ովքեր տիրապետում են որևէ երաժշտական գործիքի կամ ստեղծագործում են, պարում են և ունեն ներկայացում ցուցադրելու տաղանդ: Ծրագիրը չի պահանջում պրոֆեսիոնալ մակարդակ։ Ընտրության փուլում առավելություն կտրվի ԵՆԿ ՀԿ անդամներին։ Որպես երիտասարդ մասնակից ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց դիմում-հայտը։
- Թիմի լիդերը պետք է լինի առնվազն 21 տարեկան երիտասարդական առաջնորդ, երիտասարդական աշխատող, ով նախկինում ունեցել է ԵՆԿ միջազգային նախագծերին մասնակցելու փորձ և կազմակերպչական հմտություններ: Ընտրության փուլում առավելություն կտրվի ԵՆԿ ՀԿ անդամներին։ Որպես թիմ լիդեր ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց դիմում-հայտը։
ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈՒՆ՝ անգլերենն է և մասնակիցների համար պահանջվում է լեզվի առնվազն միջին իմացություն: Թիմ լիդերը պետք է ունենա անգլերենի իմացության բարձր մակարդակ:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կեցության և սննդի ծախսերն ամբողջությամբ:
- Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսի համար նախատեսված գումարը կազմում է 275 եվրո, որը կփոխհատուցվի ծրագրի ավարտից հետո՝ բանկային փոխանցմամբ։ Անհրաժեշտ է բոլոր ստացականները ներկայացնել կազմակերպիչներին։
- Վիզայի վճարը և վիզայի հետ կապված ծախսերը ևս կփոխհատուցվի ծրագրի կողմից՝ ճանապարհածախսի հետ միասին:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ 35 եվրո
ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս.թ. հունիսի 15-ը:
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին mobilitywithyic@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի շաբաթ և կիրակի օրերի):