ԷՐԱԶՄՈՒՍ+ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ

ԱՆՎԱՆՈՒՄԸ՝  Rebuilding hope and the future

ՎԱՅՐԸ՝ Բուխարեստ, Ռումինիա

ՕՐԵՐԸ՝ Հունիսի 10-18, 2023

 

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է քննարկել և մշակել գաղափարներ` փախստականներին կրթության, առողջապահության, արդարադատության և այլ ոլորտներում հավասար հնարավորությունների տրամադրման վերաբերյալ, ինչը կհանգեցնի նրանց անձնական բարեկեցությանը։

 

ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ՝

  • Հզորացնել երիտասարդներին և բարելավել նրանց հաղորդակցման հմտությունները` տեղական համայնքի հետ կապեր ստեղծելու համար,
  • Աջակցել երիտասարդների բարեկեցությանը և դրա պահպանմանը` խաղաղաշինական և երիտասարդների հզորացման միջոցով,
  • Իրազեկել ընդհանուր բնակչությանը՝ Եվրոպայում փախստականներին և միգրանտներին ընդունելու, ներառելու և աջակցելու կարևորության մասին:

 

ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐՆ ԵՆ՝ Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա, Ալբանիա, Բոսնիա և Մոնտենեգրո:

 

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ՝ Հայաստանի թիմը  բաղկացած է լինելու 5 երիտասարդ մասնակցից և 1 թիմ լիդերից:

  • Երիտասարդ մասնակիցները պետք է լինեն 18-26 տարեկան ակտիվ երիտասարդներ, ուսանողներ և կամավորներ, ովքեր մոտիվացիա ունեն փորձով կիսվելու, սովորելու միջազգային համատեքստում և նպաստելու օրակարգում առաջարկվող թեմաներին: Որպես երիտասարդ մասնակից ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ դիմում-հայտը:
  • Թիմի լիդերը պետք է լինի առնվազն 21 տարեկան երիտասարդական առաջնորդ, երիտասարդական աշխատող, ով նախկինում ունեցել է ԵՆԿ միջազգային նախագծերին մասնակցելու փորձ: Ծրագրին դիմելու համար թիմ լիդերի առցանց դիմում-հայտը:

 

ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԼԵԶՈՒՆ՝ անգլերենն է և մասնակիցների համար պահանջվում է լեզվի միջին իմացություն: Թիմ լիդերը պետք է ունենա անգլերենի իմացության բարձր մակարդակ:

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կեցության և սննդի ծախսերն ամբողջությամբ:
  • Հայաստանի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի մինչև 275 եվրո բանկային փոխանցումով՝ տոմսի ստացականները ներկայացնելու պայմանով:
  • Վիզայի վճարը և վիզայի հետ կապված ծախսերը ևս կփոխհատուցվի ծրագրի կողմից՝ ճանապարհածախսի հետ միասին:

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ՝ 35 եվրո

ԵՆԿ ՀԿ անդամները և ԵՆԿ ՀԿ-ի հետ համաձայնագրեր ունեցող կառույցների կողմից առաջադրված թեկնածուները ազատված են մասնակցության վճարից:

 

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ ներբեռնելով ծրագրի տեղեկատուն:

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ս.թ. ապրիլի 12-ը, ժամը 14:00-ն:

 

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Վալյա Մարտիրոսյանին mobilitywithyic@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 հեռախոսահամարով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):