ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ
ԾՐԱԳՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ “OPEN WINGS”
ՎԱՅՐԸ՝ Բիդգոշ, Լեհաստան
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ Սեպտեմբեր 2022 – Սեպտեմբեր 2023ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ WIATRAK հիմնադրամ
ՈԻՂԱՐԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ է՝ աջակցել հաշմանդամություն ունեցող մարդկանց իրենց ամենօրյա աշխատանքի և վերականգնման գործընթացում, երեխաներին սովորեցնել, թե ինչպես կարող են կառավարել իրենց ազատ ժամանակը առանց բջջային հեռախոսների կամ այլ էլեկտրոնային սարքերի, ցույց տալ տարեցներին, որ չնայած լեզվական, մշակույթային և տարիքային սահմաններին, նրանք բոլորը ստեղծում են մեկ եվրոպական ամբողջականություն:
ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ 18-30 տարեկան, նախաձեռնող, մոտիվացված, շփվող և անգլերենի հաղորդակցման հմտություններ ունեցող երիտասարդներ:
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել անգլերեն լեզվով ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ evs.sending@yic.am էլ․հասցեին։
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է` ս/թ հուլիսի 6-ը, ժամը 18:00-ն։
Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Մարիամ Ղարագյոզյանին mariam.gharagyozyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095919197 հեռախոսահամարով ժամը 10։00-ից 18։00-ն (բացի կիրակի և երկուշաբթի օրերից):
ՀԻՇԵՑՈՒՄ՝ Կամավորական ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել «Եվրոպական Համերաշխության Կորպուս» ծրագրի առցանց հարթակում հետևյալ հղմամբ:
Բոլոր դիմորդները կծանուցվեն և՛ դրական, և՛ բացասական պատասխանի դեպքում:
Ծրագրին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ ծրագրի տեղեկատուից։