ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ

ԾՐԱԳՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ “GREEN UP YOUR COMMUNITY”

ՎԱՅՐԸ՝  Տրամոնտի, Իտալիա

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝  հուլիս 2022 – հունիս 2023

ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝  ACARBIO ասոցիացիա

ՈԻՂԱՐԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ

 

ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ է՝  Միանալ տեղական համայնքին, իրականացնել կայուն զարգացմանն ուղղված գործունեություն, ինչպես նաև բարելավել լեզվական կարողությունները և ստեղծել եվրոպական համագործակցության ցանց:

 

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ  18-30 տարեկան, տարվա բոլոր եղանակներին բնության գրկում աշխատելու ցանկությամբ, նախաձեռնող, մոտիվացված, շփվող և անգլերենի հաղորդակցման հմտություններ ունեցող երիտասարդներ:

 

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել անգլերեն լեզվով  ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ evs.sending@yic.am  էլ․հասցեին՝ նշելով, թե որ գործողությանն եք ցանկանում մասնակցել:

 

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է  ս/թ մայիսի 9-ը, ժամը 18:00-ն։

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Մարիամ Ղարագյոզյանին mariam.gharagyozyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095919197 հեռախոսահամարով ժամը 10։00-ից 18։00-ն (բացի կիրակի և երկուշաբթի օրերից):

 

ՀԻՇԵՑՈՒՄ՝ Կամավորական ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել «Եվրոպական Համերաշխության Կորպուս» ծրագրի առցանց հարթակում հետևյալ հղմամբ:

 

Բոլոր դիմորդները կծանուցվեն և՛ դրական, և՛ բացասական պատասխանի դեպքում:

 

Ծրագրին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ ծրագրի տեղեկատուից։