ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ ԹԵՄԱՅՈՎ

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) ՀԿ-ն «Երիտասարդ քաղաքացիները գործում են․ Երիտասարդները որպես տեղական ժողովրդավարության ջատագովներ և ակտիվիստներ» ծրագրի շրջանակներում հրավիրում է 18 տարեկանը լրացած երիտասարդական աշխատողների՝ մասնակցելու վերապատրաստման եռօրյա դասընթացի, որը միտված է տեղական մակարդակում երիտասարդների քաղաքացիական ակտիվությանը նպաստելու համար անհրաժեշտ հմտությունների զարգացմանը:

 

Դասընթացի մանրամասները.

Երբ՝ հունիսի 3-5

Որտեղ՝ ք․ Գյումրի

 

Դասընթացի նպատակն է. 

երիտասարդական աշխատողներին տրամադրել տեսական գիտելիքներ և կիրառելի հմտություններ տեղական մակարդակում երիտասարդական խմբերի քաղաքացիական ակտիվությանը սատարելու համար:

Դասընթացի թեմատիկ շրջանակը.

  • Երիտասարդների մասնակցության խթանում որոշումների կայացման գործընթացում,
  • Քաղաքացիական ակտիվություն և ջատագովություն տեղական մակարդակում,
  • Երիտասարդների ներգրավմամբ շահերի պաշտպանություն,
  • Գաղափարների վերածում նախագծերի,
  • Երիտասարդական նախաձեռնությունների իրականացմանն աջակցում և հաղորդակցում,
  • Մենթորի ունակությունների զարգացում։

Ովքեր կարող են դիմել․

  • 18-ից 30 տարեկան անձինք,
  • Գյումրի, Արթիկ, Սպիտակ, Արմավիր, Վաղարշապատ և Գավառ համայնքներից,
  • Պրոֆեսիոնալ կամ կամավոր երիտասարդական աշխատանքի փորձառություն ունեցող։

* Մասնակցությունն անվճար է։ Մասնակիցների սննդի, կեցության և տրանսպորտային ծախսերը հոգում են կազմակերպիչները: 

** Դասընթացի մասնակիցներին կտրամադրվի մասնակցության հավաստագիր։

 

Դիմելու կարգը․

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց գրանցման հայտը։ Գրանցվելու վերջնաժամկետն է մայիսի 29-ը, ժամը` 23:59:

Հարցերի և մանրամասների դեպքում, կարող եք կապ հաստատել ծրագրի համակարգող Մարգարիտա Գրիգորյանի հետ՝ գրելով margarit.grigoryan@yic.am էլեկտրոնային հասցեին, կամ զանգահարելով ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 91 91 97 հեռախոսահամարով (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10։00-ից մինչև 17։00-ն)։

Ծրագիրն իրականացվում է Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի կողմից՝ Եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։