ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ «ԱՐՄԱՎԻՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՈՒՆ» ԵՎ «ԷՋՄԻԱԾՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՈՒՆ» ԲԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ «Արմավիրի երիտասարդների տուն» և «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնների երիտասարդական աշխատողի աշխատանքի համար։
ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Երիտասարդական աշխատող
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԵՄԱՏԻԿ ՈԼՈՐՏ՝ Երիտասարդական աշխատանք, սոցիալական աշխատանք, երեխաների իրավունքներ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՐԱՖԻԿ՝ 5-օրյա, 40 ժամ շաբաթական
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏ՝ Անժամկետ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ՝ Ապրիլի 1, (2 ամիս վճարովի փորձաշրջանով)
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, «Արմավիրի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն
Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն
ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Կենտրոնի համակարգող
ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Անհատական և խմբային երիտասարդական աշխատանք կենտրոնում ու կենտրոնի տարածքից դուրս:
- Իրականացնել անհատական և խմբային երիտասարդական աշխատանք,
- Կազմակերպել և իրականացնել թեմատիկ աշխատարաններ և միջոցառումներ՝ կենտրոնի տարածքում և դրանից դուրս,
- Տրամադրել անհատական խորհրդատվություն և ուղղորդում,
- Իրականացնել շարժական երիտասարդական աշխատանք,
- Իրականացնել աութրիչ աշխատանք,
- Աջակցել կենտրոնի կամավորներին՝ իրականացնելու աշխատարաններ և ակումբներ,
- Պահպանել կապը գործընկեր կազմակերպությունների և կրթական հաստատությունների հետ,
- Պահպանել կենտրոնում իրականացվող աշխատանքային գործընթացները և դրանց վերաբերող անհրաժեշտ փաստաթղթերը,
- Հավաքագրել և տրամադրել տեղեկատվություն տվյալների բազաների, կենտրոնի գործունեության գնահատման և տեսանելիության համար,
- Մասնակցել կենտրոնի գործունեության տեսանելիության ապահովմանը,
- Պահպանել կենտրոնի կարգուկանոնը և մաքրությունը, ապահովել գույքի բարվոք վիճակը,
- Մասնակցել կենտրոնի աշխատակազմի ժողովներին,
- Ներկայացնել կատարած աշխատանքի ամսական հաշվետվություն անմիջական ղեկավարին,
- Ծանոթանալ և հետևել Կազմակերպության ներքին կանոնակարգերին/ ընթացակարգերին,
- Անհրաժեշտության դեպքում ստանձնել կենտրոնի գործունեության և Կազմակերպության կանոնադրության սահմաններում այլ պարտականություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ՝
- Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի կամ հարակից ոլորտներում,
- Կրթության կամ սոցիալական ոլորտներում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ,
- Երիտասարդական և ոչ – ֆորմալ կրթության ոլորտներում գիտելիքներ և փորձ,
- Երեխայի / երիտասարդի հոգեբանության մասին գիտելիքներ և զգայունություն,
- Ուղղորդելու և խորհրդատվություն տալու հմտություններ,
- Թիմում աշխատելու հմտություններ,
- Կազմակերպչական հմտություններ,
- Բանակցելու և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
- Հաղորդակցման և հանրային խոսքի հմտություններ,
- Բարձր միջմշակութային հմտություններ,
- Հայերենի գերազանց և անգլերենի ու ռուսերենի բավարար իմացություն,
- Թվային գրագիտություն:
ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝
- Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,
- Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ:
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ՝
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև մարտի 17-ը, ժամը 20:00-ն ուղարկել ինքնակենսագրական և շարժառիթային նամակ hr@yic.am էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով` «Քաղաք_Հաստիքի անվանում_Անուն,ազգանուն».
օրինակ՝ «Էջմիածին_Երիտասարդական աշխատող _Հակոբ Հակոբյան»):
Պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Տեխնիկական պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվի:
Հարցերի և մանրամասների համար զանգահարեք Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպություն (երեքշաբթիից շաբաթ, ժամը 09:30 – 18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095 91 91 97:
«Արմավիրի երիտասարդների տուն» և «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնների ծրագիրը իրականացվում է Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի և Արմավիրի ու Էջմիածնի համայնքապետարանների հետ համագործակցությամբ: