«ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ

ԾՐԱԳՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝  «ԵԿԾ գույները»
ՎԱՅՐԸ՝ Սեպուլնո Կրայենսկիյե, Լեհաստան
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝  ապրիլ 7, 2017 – ապրիլ 6, 2018
ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ՝  «Մեծահասակները՝ հանուն երեխաների»

ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ է՝ նպաստել տեղական երիտասարդական աշխատանքի եւ տեղական համայնքի զարգացմանը՝  երեխաների և երիտասարդների ակտիվության բարձրացման միջոցով։

ԾՐԱԳՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ  երիտասարդական ոլորտում աշխատանքային փորձառություն ունեցող առնվազն 18 տարին լրացած երիտասարդներ (հյուրընկալող կողմը նախընտրում է աղջիկ մասնակցի)

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ և դիմում-հայտը հետևյալ էլ․ հասցեին՝ evs.sending@yic.am

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է  ս/թ մարտի 7-ը։

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Մարիամ Ղարագյոզյանին mariam.gharagyozyan@yic.am էլ. հասցեով կամ զանգահարել ԵՆԿ ՀԿ գրասենյակ 095 919197 կամ 0312 69497 հեռախոսահամարներով (բացի կիրակի և երկուշաբթի օրերի):

Ծրագրի տեղեկատու

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ