ԵՌՕՐՅԱ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպության հետ՝  ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ իրականացնում է երիտասարդական և համայնքային աշխատողների կարողությունների զարգացման եռօրյա վերապատրաստումների շարք:  

Վերապատրաստումներն իրականացվում են «Երիտասարդական աշխատողների և տեղական կազմակերպությունների հիմնարար հմտությունների զարգացում» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է ձևավորել դեռահասների և երիտասարդների բազմազան կարիքներին ավելի արագ արձագանքող համայնքներ՝ ինչպես արտակարգ իրավիճակների ժամանակ, այնպես էլ դրանցից հետո:

Եռօրյա վերապատրաստման թեմաներն ուղղված են հիմնարար հմտությունների զարգացմանը, ներառելով այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ երիտասարդական աշխատանք, հոգեկան առողջություն և հաշմանդամություն ունեցող դեռահասների ու երիտասարդների սոցիալական ներառում։    

Վերապատրաստումը նպատակաուղղված է զարգացնելու երիտասարդական և համայնքային աշխատողների, ինչպես նաև երիտասարդների հետ աշխատող այլ մասնագետների՝ 

  • դեռահասներին և երիտասարդներին արդյունավետ կերպով համայնքային կյանքին ներգրավելու հմտությունները, 
  • հոգեկան առողջության, հուզական կարգավորման, սթրեսի կառավարման, ինչպես նաև միջանձնային հարաբերությունների հմտությունները,
  • հաշմանդամություն ունեցող երիտասարդներին արդյունավետ ներգրավելու և աջակցելու հմտությունները երիտասարդական աշխատանքի համատեքստում (հաշմանդամության մոդելներ, իրավունքների վրա հիմնված մոտեցման սկզբունքներ և հաղորդակցություն): 

Ովքե՞ր կարող են դիմել․ Երիտասարդական աշխատողներ և երիտասարդների հետ աշխատող այլ մասնագետներ ՀՀ բոլոր մարզերից և Երևանից։ Վերապատրաստմանը մասնակցելու հնարավարություն կտրվի 85 մասնակիցների, որոնք բաժանված կլինեն 3 խմբի։

Ե՞րբ․ Վերապատրաստումների իրականացման նախնական ամսաթվեր․ 

Խումբ 1. 2024թ. փետրվարի 12-14

Խումբ 2. 2024թ. մարտի 4-6

Խումբ 3. 2024թ. մարտի 26-28

*Ըստ խմբերի մասնակիցների վերջնական բաշխումը կիրականացվի կազմակերպիչների կողմից՝ հաշվի առնելով դիմորդների աշխարհագրությունը։ 

ՈՐՏԵ՞Ղ. Վերապատրաստման եռօրյա դասընթացները տեղի կունենան Գյումրի քաղաքում՝ Բեռլին Արթ հյուրանոցում (վայրը և հյուրանոցը ենթակա է վերջնական հաստատման)։ 

Մասնակիցները կհյուրընկալվեն երկտեղանոց, երեք տեղանոց սենյակներում։

 

* Մասնակցությունն անվճար է։ Մասնակիցների սննդի, կեցության և տրանսպորտային ծախսերը հոգում են կազմակերպիչները: 

** Վերապատրաստման եռօրյա դասընթացի մասնակիցներին կտրամադրվի մասնակցության հավաստագիր։

Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց գրանցման հայտը, որը ներկայացված է սույն հղման ներքո։

 

Գրանցվելու վերջնաժամկետն է ս/թ․ փետրվարի 7-ը, ժամը` 18:00-ն:

Հարցերի և մանրամասների համար կարող եք կապ հաստատել վերապատրաստումների կազմակերպչական հարցերի պատասխանատու Ջուլիետա Սարգսյանի հետ՝ julieta.sargsyan@yic.am էլ-հասցեով կամ 093 30 15 86 հեռախոսահամարով։

 

«Երիտասարդական աշխատողների և տեղական կազմակերպությունների հիմնարար հմտությունների զարգացում» ծրագիրն իրականացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպության հետ՝  ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ:

 

Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: