ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի շրջանակում Շիրակի և Գեղարքունիքի մարզերում հայտարարում է ենթադրամաշնորհային մրցույթ։
Ենթադրամաշնորհը նպատակաուղղված է աջակցելու դեռահասներին և երիտասարդներին՝ կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված գործողությունների և լուծումների իրականացնողներ դառնալուն, որոնք նպաստում են Հայաստանում սոցիալապես և բնապահպանական կայուն համայնքների ստեղծմանը:
ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՈԼՈՐՏՆԵՐ/ԹԵՄԱՆԵՐ․
Ենթադրամաշնորհների համար ներկայացված նախագծերը պետք է ուղղված լինեն համայնքային մակարդակում կլիմայի փոփոխության հարմարվողականության գերակա լուծումներին՝ բացահայտելով տեղական կլիմայական ռիսկերը, այդպիսով նվազեցնելով համայնքի խոցելիությունը կլիմայի փոփոխության անբարենպաստ գործոնների ու ծայրահեղ դրսևորումների նկատմամբ, ստեղծելով հնարավորություններ համայնքային զարգացման համար (մանրամասն տես՝ Ենթադրամաշնորհային մրցույթի ուղեցույցում, ենթադրամաշնորհների տրման պայմաններ, 2-րդ կետ)։
Ծրագրերը կարող են ներառել հետևյալ ոլորտները/թեմաները․
- Գյուղատնտեսություն
- Մարդու առողջություն
- Ջրային ռեսուրսներ
- Բնակավայրեր և ենթակառուցվածքներ
- Էներգետիկա
- Զբոսաշրջություն
- Էկոհամակարգեր
- Շրջակա միջավայրի պահպանություն
- Կրթություն
- Երիտասարդություն
- Մշակույթ և սպորտ
- Տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցություն
ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ․
Շիրակի մարզի Արթիկ, Անի, Ախուրյան և Ամասիա համայնքներ՝ ներառյալ նշված համայնքների բնակավայրերը։
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս համայնքներ՝ ներառյալ նշված համայնքների բնակավայրերը։
ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ․
Բաղադրիչ 1․ Համայնքապետարաններ
Բաղադրիչ 2․ ՀՈԱԿ-ներ, ՊՈԱԿ-ներ, ՀԿ-ներ, հիմնադրամներ, գրանցված այլ ոչ առևտրային կազմակերպություններ։
ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳ․
Ենթադրամաշնորհային մրցույթին դիմելու համար պետք է էլեկտրոնային տարբերակով ներկայացնել՝
- Հայտատուի գործունեության մասին համառոտ տվյալներ,
- Նախագծի հայտ,
- Նախագծի մանրամասն բյուջե:
Ենթադրամաշնորհային մրցույթի փաստաթղթերին ծանոթանալու համար խնդրում ենք անցնել ստորև ներկայացված հղումներով․
Ենթադրամաշնորհային մրցույթի ուղեցույց
Հավելված 1. Բյուջե (բաղադրիչ 1-ի համար)
Հավելված 2. Բյուջե (բաղադրիչ 2-ի համար)
Հավելված 3. Ստորագրությունների պաշտոնաթերթիկ
Հայտադիմումների էլեկտրոնային տարբերակները բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով պետք է ուղարկել climategrants@yic.am էլ-հասցեին։
Նամակի վերնագրում պետք է նշված լինի հետևյալ տեղեկությունը՝ «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ենթադրամաշնորհի հայտ և հայտատուի անունը:
ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԺԱՄԿԵՏՆԵՐ ԵՎ ԲՅՈՒՋԵ․
- Նախագծերի իրականացման մեկնարկը կտրվի 2023թ-ի սեպտեմբերի 15-ին։ Նախագծերի իրականացումը և վերջնական հաշվետվության տրամադրման ժամանակը չի կարող գերազանցել 2 (երկու) ամիսը՝ մինչև 2023թ.-ի նոյեմբերի 15:
- Նախատեսվում է ֆինանսական աջակցություն տրամադրել 16 նախագծի։ Յուրաքանչյուր նախագծի կհատկացվի առավելագույնը 3,390,000 դրամ (երեք միլիոն երեք հարյուր ինսուն հազար դրամ) գումար։ Խրախուսվում է համայնքների և կազմակերպությունների կողմից ծրագրերի համաֆինանսավորումը մինչև 10% չափով։ Համաֆինանսավորում կդիտարկվի ինչպես ֆինանսական, այնպես էլ ոչ-ֆինանսական ներդրումները։
ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ․
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2023թ-ի սեպտեմբերի 5-ը՝ ժամը 18։00-ն է։
Ձեռագիր, ոչ ամբողջական կամ վերջնաժամկետից ուշ ներկայացված հայտադիմումները չեն դիտարկվի:
ՀԱՐՑԵՐԻ, ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԿԱՊ ՀԱՍՏԱՏԵԼ ՄԵԶ ՀԵՏ․
- Ենթադրամաշնորհային մրցույթի պատասխանատու Աստղիկ Հովհաննիսյան, astghik.hovhannisyan@yic.am, 099 33 16 38
- Մոնիտորինգի և որակի խորհրդատու Արթուր Նաջարյան, artur.najaryan@yic.am, 055 85 83 07
- Ենթադրամաշնորհային մրցույթի ֆինանսական պատասխանատու Լիանա Հակոբյան, liana.hakobyan@yic.am, 099 42 66 89
Շիրակի և Գեղարքունիքի մարզերում տրամադրվող ենթադրամաշնորհային բաղադրիչն իրականացվում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ՝ «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի շրջանակում։
«Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրը իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) ֆինանսավորմամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների հետ համագործակցությամբ։