Դեպի արդյունավետ մարդասիրական կամավորություն

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն (Հայաստան) «ADRA» (Սլովակիա), «ADICE» (Ֆրանսիա), «ADRA» (Չեխիա), «CAMBODIAN YOUTH ACTION» (Կամբոջա), «Women for Human Rights, single women group» (Նեպալ), «ASSOCIATION FOR VOLUNTEERISM VOLONTERSKI CENTAR SKOPJE» (Հյուսիսային Մակեդոնիա), «ADRA» (Սերբիա), «International Debate Education Association in Central Asia Pub» (Ղրղզստան), «ADRA» (Լիբանան) կազմակերպությունների հետ համատեղ ԵՄ օգնության ֆոնդի կամավորական նախաձեռնություն. տեխնիկական աջակցության և կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում իրականացնում է «Դեպի արդյունավետ մարդասիրական կամավորություն» երկարաժամկետ նախագիծը:
Ծրագրի նպատակն է հզորացնել ոչ ԵՄ երկրների գործընկերների կարողությունները մարդասիրական աջակցության և զարգացման ծրագրերում կամավորների համակարգման համատեքստում:
Ծրագիրն ունի երկու հիմնական խնդիր՝
1⃣ Հավաստագրի ձեռքբերում – աջակցել ծրագրում ներգրավված գործընկերներին (7 հյուրընկալող և 1 ուղարկող կազմակերպություններ) ԵՄ օգնության ֆոնդի կամավորների (EUAV) հավաստագրի ձեռքբերման համար անհրաժեշտ գործիքների մշակման գործում:
2⃣ Հյուրընկալող կազմակերպությունների կարողությունների զարգացում:
Ծրագրում ներգրավված գործընկերները կմասնակցեն կարողությունների զարգացման 5 դասընթացների՝ «Ապահովություն և անվտանգություն», «Կարիքների գնահատում և կամավորների համակարգման սկզբունքներ», «Հաղորդակցություն, տեսանելիություն և տարածում», «Աղետների ռիսկի նվազեցում», «Կամավորների ընդլայնված համակարգում» թեմաներով:
Դասընթացները կանցկացվեն Սլովակիայում, Չեխիայում, Հայաստանում, Նեպալում և Կամբոջայում: