ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրու երիտասարդների հզորացում» ծրագրի շրջանակներում հրավիրում է մասնակցելու դասընթացների հետևյալ թեմաներով՝
- Երիտասարդական աշխատանքի ներածություն
- Երիտասարդական աշխատանքի ֆինանսավորում
- Երիտասարդական աշխատանքի լուսաբանում։
Դասընթացների ցանկը շարունակելի է (ընդհանուր առմամբ նախատեսվում է իրականացնել 22 թեմատիկ դասընթաց)։ Մյուս թեմաների վերաբերյալ տեղեկատվությունը կհայտարարվի առաջիկայում։
Դասընթացների ընդհանուր նպատակն է․
Բարձրացնել Գյումրիում երիտասարդական աշխատանքի ոլորտում ծառայություններ մատուցող պետական և ոչ-կառավարական կառույցների աշխատանքի որակը՝ երիտասարդների հետ աշխատող կազմակերպությունների և կառույցների ներկայացուցիչների կարողությունների զարգացման միջոցով։
Դասընթացներին կարող են մասնակցել.
- Գյումրու երիտասարդական կամ երիտասարդների հետ աշխատող կազմակերպությունների աշխատակիցներ և կամավորներ
- Գյումրու հիմնական և ավագ դպրոցների ադմինիստրատիվ աշխատակազմ և դասղեկ-ուսուցիչներ
- Գյումրու երիտասարդների հետ առնչվող պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցներ և կամավորներ
- Երիտասարդական և սոցիալական աշխատողներ, արտադպրոցական կրթական հաստատությունների խմբավարներ, դասընթացավարներ, մանկավարժներ և հոգեբաններ
- Իրավապահ մարմինների և առողջապահական հիմնարկների աշխատակիցներ,
- Մեդիա ոլորտի նորկայացուցիչներ
- Այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ
Մեկ անձը կարող է դիմել մասնակցնելու մեկ և ավելի դասընթացների, սակայն առաջնայնություն կտրվի առաջին անգամ դիմող անձանց, ովքեր ուղղակի կապ ունեն համապատասխան թեմայի հետ։ Յուրաքանչյուր դասընթացի համար պետք է ներկայացնել առանձին հայտ։
Դասընթացները տեղի են ունենալու Գյումրու «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում (Վ. Սարգսյան 20), հետևյալ օրերին՝
- Երիտասարդական աշխատանքի ներածություն-(05/05/2018)
- Երիտասարդական աշխատանքի լուսաբանում-(06/05/2018)
- Երիտասարդական աշխատանքի ֆինանսավորում-(12/05/2018)
Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը 6 ժամ է՝ ներառյալ ընդմիջումները:
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան էլեկտրոնային հայտեր, որոնց հղումները տրվում են ստորև․
Երիտասարդական աշխատանքի ներածություն
Երիտասարդական աշխատանքի լուսաբանում
Երիտասարդական աշխատանքի ֆինանսավորում
Գրանցման հայտերը լրացնելու վերջնաժամկետն է ապրիլի 30-ը, ժամը 24:00:
Կապ կհաստատվի միայն ընտրված մասնակիցների հետ։
Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել ԵՆԿ գրասենյակ (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00 — 18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095-91-91-97 կամ գրել youthhouse@yic.am էլ-հասցեին:
«Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրիում երիտասարդների հզորացում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ և «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն — Հայաստան» հիմնադրամ կոնսորցիումի կողմից: