Գոռ Խաչատրյան — ԵԿԾ ԿԱՄԱՎՈՐ
Ես միշտ ուզեցել եմ Եվրոպական կամավորական ծառայության մեկնել և այս ծրագիրն իրագործեց իմ երազանքը: Հայաստանում կապ էի պահում իմ ուղարկող կազմակերպության՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ, և մեր բարեհամբույր համակարգողի աջակցության շնորհիվ մենք չունեցանք որևէ խնդիր վիզայի և այլ փաստաթղթերի հետ կապված: Մեկնումից առաջ ունեցած հանդիպումից հետո ես լիարժեք գաղափար կազմեցի ծրագրի մասին:
Օտար երկրում լինելու և այնտեղ ոչ ոքի չիմանալու միտքն այնքան էլ դժվար չէր ինձ համար, քանի որ սա իմ երկրորդ անգամն էր, երբ ես իմ երկրից դուրս էի գտնվում: Հաջորդ քայլը Կրայովայում մեր մենթորի հետ հանդիպումն էր, ինչն արդեն իսկ ինձ հաղորդեց ապահովվածության զգացում: Երբ մենք գնացինք մեր տուն, մի քանի կամավոր ջերմորեն դիմավորեցին մեզ՝ կազմակերպելով ընթրիք:
Ես երբեք ինձ մենակ չեմ զգում, քանի որ ես Սյուզաննա Մարգարյանի՝ Կրայովայում Եվրոպական կամավորական ծառայություն անցկացնող մեկ այլ կամավորների հետ եմ: Սա ևս մեկ առիթ է լավ զգալու, քանի որ միշտ կա մեկը, ով ինձ կհասկանա:
Այս պահին, երբ ես այստեղ եմ գտնվում մոտ 2 շաբաթ, ես ինձ իրոք լավ եմ զգում: Աշխատանքի վայրում մենք սկսել ենք պլանավորել մեր դասերը: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ այս փորձառությունը ինձ շատ կոգեշնչի և ես լիահույս եմ, որ կկարողանամ օգտագործել իմ ողջ ներուժը:
Կարծում եմ, օր օրի ամեն ինչ էլ ավելի հետաքրքիր և լիարժեք կդառնա, երբ մենք սկսենք մեր անձնական ծրագրերի հետ հիմնական աշխատանքը և երբ սկսենք սովորել ռումիներեն:
Այսպիսով, իմ վերաբերմունքն այս ծրագրի նկատմամբ շատ դրական է և ես հուսով եմ այսպես կշարունակվի մինչ իմ ծառայության ավարտը: