«Գյումրու երիտասարդության իրավիճակի վերլուծություն» զեկույցի շնորհանդես և ասուլիս
2015թ. մայիսի 26-ին՝ ժամը 14:00-ին, Գյումրու «Բեռլին Արթ» հյուրանոցում (Հաղթանակի պող. 25) տեղի կունենա «Գյումրու երիտասարդության իրավիճակի վերլուծություն» հետազոտական զեկույցի շնորհանդես և մամուլի ասուլիս:
Հայաստանի երիտասարդական ոլորտի պատմության մեջ առաջին անգամ Գյումրիում անցկացվել է համապարփակ հետազոտություն համայնքային երիտասարդական քաղաքականության առաջնահերթությունների բացահայտման համար:
Զեկույցն ամփոփում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և «Գյումրու երիտասարդական խորհուրդ» փորձագիտական խմբի համագործակցությամբ իրականացրած «Գյումրու երիտասարդական քաղաքականության զարգացում» ծրագրի շրջանակներում անցկացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները:
Զեկույցում՝
- ներկայացված են հարցումների, ֆոկուս խմբերի և հարցազրույցների տվյալներ և դրանց առաջնային վերլուծություններ
- վեր են հանված Գյումրու երիտասարդական քաղաքականության գերակայությունները, երիտասարդական հիմնախնդիրներն ու հնարավորությունները,
- ներկայացված են տեղական երիտասարդական քաղաքականության իրականացման մեխանիզմների վերաբերյալ մշակված առաջարկություններ:
Աշխատանքը նախատեսված է ՀՀ կառավարուան համապատասխան գերատեսչությունների, Տեղական ինքնակառավարման մարմինների, երիտասարդական կազմակերպությունների, երիտասարդության խնդիրներով հետաքրքրված փորձագետների և անհատների համար:
Կոնտակտային անձ՝
ծրագրի համակարգող Մարիամ Ղարագյոզյան
Հեռ. (041) 02 10 14
Էլ. հասցե՝ gypd.coordinator@gmail.com
Հ. Գ. Միջոցառմամբ հետաքրքրված երևանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար նախատեսված է տրանսպորտ: Խնդրում ենք մինչև մայիսի 25-ը, ժամը 12:00 գրանցվել վերոնշյալ հեռախոսահամարով:
Հարգանքներով՝
ԳԵՔԶ հետազոտական ծրագրի թիմ