ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՀԱՐԴԱՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ն (այսուհետ՝ Պատվիրատու) հրավիրում է շինարարական ընկերություններին և անհատ ձեռներեցներին (այսուհետ` Մասնակից) մասնակցելու վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքների իրականացման համար հայտարարված շինարարական կազմակերպությունների/անհատ ձեռներեցների ընտրության Բաց մրցույթին:
Տարածքը, որը գտնվում է Գյումրի քաղաքում, ունի 93,55 ք/մ մակերես: Շինությունը օգտագործվելու է որպես բաց երիտասարդական կենտրոնի աշխատանքային տարածք, որը առաջարկելու է 13-18 տարեկան պատանիներին մատուցվող ծառայությունների լայն շրջանակ` ներառյալ կյանքի հմտությունների և աշխատանքային մրցունակության միտված հմտությունների ուսուցում, անհատական կամ խմբային խորհրդատվություն և ոչ-ֆորմալ կրթություն։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՆԵՐԱՌՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`
- Կտուրի վնասված և բացակայող հերձաքարերի (շիֆերների) փոխարինում: Դրանց միակցման հատվածների թերությունների վերացում: Բացակայող ջրհորդանների ավելացում, վնասվածների փոխարինում:
- Շինության ճակատային և կողային արտաքին պատերի վնասված հատվածների վերանորոգում և ներկում:
- Գլխավոր մուտքի արտաքին աստիճանների վնասվածքների վերացում, աստիճանավանդակի թարմացում, ներկում:
- Գլխավոր մուտքի արտաքին շքահարթակի վնասվածքների վերացում, թարմացում: Ներկայումս բացօթյա հարթակի ձևափոխում՝ մուտքի ջերմակայունությունն ապահովելու նպատակով: Հարթակի կտուր-անձրևանոցի ձևափոխում:
- Շինության ճակատային մասի բացակայող լուսամուտի (2 հատ) վերատեղադրում:
- Լուսամուտների շրջանակների, գլխավոր մուտքի (արտաքին) դռան և միջանցիկ (ներքին) դռների թերությունների վերացում, թարմացում, կողպենքների, բռնակների փոփոխում:
- Շինության ներքին էլկտրականության ցանցի փոփոխում և համապատասխանեցում երիտասարդական կենտրոնի գործունեության արդի պահանջներին:
- Ջրատաքացուցիչի և ջեռուցման ցանցի (ջրագծեր և ջեռուցման մարտկոցներ) տեղադրում:
- Ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի թերությունների վերացում:
- Սրահների (սենյակների) ներքին հիմնանորոգում (վնասվածքների և թերությունների վերացում, հատակի լամինատապատում, հարդարում, ներկում):
- Օժանդակ-տնտեսական հատվածների ներքին հիմնանորոգում (վնասվածքների և թերությունների վերացում, հարդարում, սալիկապատում, ներկում):
- Խոհանոցի լվացարանի և ծորակի տեղադրում։
- Սանհանգույցում զուգարանակոնքի, լվացարանի, ծորակի տեղադրում:
- Նորոգումների ժամանակ բացահայտված այլ թերությունների վերացում:
ԺԱՄԿԵՏՆԵՐԸ՝
Աշխատանքները կատարվելու են առավելագույնը 2 ամսվա ընթացքում՝ հոկտեմբեր 20-ից մինչև դեկտեմբեր 20-ը ընկած ժամանակահատվածում:
ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ՝
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը.
- Ուղարկել ԴԻՄՈՒՄ yic@yic.am և gayane.arakelyan@yic.am էլ.հասցեներին, որտեղ պետք է նշել, որ դիմող կազմակերպությունը կամ անհատ ձեռներեցը հետաքրքրված է շինարարական աշխատանքների մրցույթով և կարող է կատարել շինարարական աշխատանքները վերընշված ժամանակահատվածում:
- Նույն էլ.հասցեին ուղարկել դիմող կազմակերպության կամ անհատ ձեռեներեցի` գրանցված լինելու վկայող փաստաթուղթ:
Փաստաթղթերն ուղարկելու վերջնաժամկետն է սույն թվականի ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ը, ԺԱՄԸ 18։00-Ն։
ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ`
Դիմում ներկայացրած կազմակերպությունները պետք է ներկայացնեն տեխնիկական նկարագիր (смета), որի հիման վրա էլ կկատարվի ընտրությունը:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ-ում գործունեություն ծավալող շինարարական գրանցված կազմակերպություններ կամ անհատ ձեռներեցներ:
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր:
Հաղթող մասնակիցը որոշվում է ամենացածր գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով:
Պատվիրատուն մրցույթում հաղթած մասնակցին պայմանագիր կնքելու որոշման մասին հայտնում է էլեկտրոնային նամակով կամ հեռախոսով տեղեկացնելու միջոցով:
Հայտերի բացումը կկատարվի գնահատող հանձնաժողովի կողմից` Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի գրասենյակում (ք. Գյումրի, Շահումյան 69) նոյեմբերի 10-ին ժամը 13:00-ից հետո:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ -ի գրասենյակ 095 91 91 97 հեռախոսահամարով։