ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՀԱՐԴԱՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որը գտնվում է ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի Շահումյան 69 հասցեում (այսուհետ՝ Պատվիրատու) հրավիրում է վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքներ իրականացնող ընկերություններին և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` Մասնակից) Լոռու մարզ քաղաք Վանաձորում նախատեսվող վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքների իրականացման համար EU4GE N-10/21 ծածկագրով հայտարարված բաց մրցույթին:
Տարածքն (60.76քմ) օգտագործվելու է որպես «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոն, որտեղ անցկացվելու են դասընթացներ, թեմատիկ հանդիպում-քննարկումներ և միջոցառումներ՝ ուղղված կանանց ու տղամարդկանց դերերի վերաբերյալ կարծրատիպերի փոփոխմանը, երեխայի խնամքի ու ծնողավարման մեջ տղամարդկանց ներգրավվածության մեծացմանը։
«Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնը հիմնադրվում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի ջանքերով՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) և «ՄԱԿ Կանայք» կազմակերպության կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» ծրագրի շրջանակներում:
Աշխատանքների կատարման ժամկետ՝ հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 5-ը։
ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է yic@yic.am էլ.հասցեին ուղարկել ստորև նշված փաստաթղթերի փաթեթը մինչև 2021թվականի հոկտեմբերի 8-ը, ժամը 17։00-ն.
- Դիմում հայտարարություն բաց մրցույթին մասնակցելու համար,
- Աշխատանքների մասին ծավալաթերթ-նախահաշիվ:
ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ`
Մրցույթին կարող է մասնակցել ցանկացած կազմակերպություն (ՍՊԸ, ԱՁ), ով ունի գնման պայմանագրով նախատեսված պարտավորությունների իրավունք, մասնագիտական հատկանիշներ, տեխնիկական միջոցներ, աշխատանքային ռեսուրսներ։
Սույն կազմակերպությունը (ՍՊԸ, ԱՁ) պետք է դատական կարգով անվճարունակ ճանաչված չլինի և պետք է չգտնվի լուծարման գործընթացում։
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր:
Ընտրված մասնակիցը որոշվում է հրավերի պահանջներին բավարար գնահատված հայտեր
ներկայացրած մասնակիցներից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։
Պատվիրատուն մրցույթում հաղթած մասնակցին պայմանագիր կնքելու որոշման մասին հայտնում է էլեկտրոնային նամակի կամ հեռախոսազանգի միջոցով:
Հայտերի բացումը տեղի կունենա 2021 թվականի հոկտեմբերի 9-ին, ժամը 15:00-ին՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում (ք. Գյումրի, Շահումյան 69):
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ՝ Արթուր Նաջարյանին։
Հեռախոս` 055858307
Էլ.փոստ` artur.najaryan@yic.am