ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔՈՒՄ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՀԱՐԴԱՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը, որը գտնվում է ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի Ալեք Մանուկյան 26 հասցեում (այսուհետ՝ Պատվիրատու) հրավիրում է վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքներ իրականացնող հավանական կազմակերպություններին, ընկերություններին, անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` Մասնակից) մասնակցելու Շիրակի մարզ, Արթիկ քաղաքում (հասցե՝ Անկախության փ. 20/1, Արթիկ համայնքի թիվ 2 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի մասնաշենքի առաջին հարկ) նախատեսվող վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքների իրականացման համար AK-YH N-09/23 ծածկագրով հայտարարված բաց մրցույթին:
Տարածքը (128,4քմ) օգտագործվելու է որպես երիտասարդական կենտրոն, որի նպատակն է բարձրացնել Հայաստանում երիտասարդների քաղաքացիական ակտիվությունն ու բարեկեցությունը՝ պրոֆեսիոնալ երիտասարդական աշխատանքի իրականացման և հասանելի երիտասարդական ծառայությունների տրամադրման միջոցով։ Կենտրոնը 13-18 տարեկան պատանիների և երիտասարդների համար կրթվելու, նոր հմտություններ զարգացնելու, ինքնաարտահայտվելու, ազատ ժամանակը կազմակերպելու և հասակակիցների հետ շփվելու ապահով տարածք է, ինչպես նաև նպաստող միջավայր՝ իրենց սոցիալականացմանը և համայնքներում դրական փոփոխությունների իրականացմանը:
Կենտրոնի վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքների կատարման ժամկետ՝ սեպտեմբերի 15-ից նոյեմբերի 30-ը։
ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
- ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
- Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն իրենց առաջարկները լրացնելով՝
– Աշխատանքների մասին ծավալաթերթ-նախահաշիվ
- Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի փաթեթն անհրաժեշտ է մինչև 2023 թվականի սեպտեմբերի 2-ը, ժամը 18։00-ն ուղարկել yic@yic.am և liana.hakobyan@yic.am էլ.հասցեներին՝ PDF տարբերակով:
- ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԻՆ
- Մրցույթի համար կիրառվող լեզուն՝ հայերեն,
- Բոլոր գները պետք է ներկայացվեն ՀՀ դրամով` ներառյալ բոլոր տեսակի հարկերն ու վճարները,
- Առաջարկները պետք է ներառեն պահանջվող փաստաթղթերը՝ «Դիմում հայտ», «Աշխատանքների մասին ծավալաթերթ-նախահաշիվ»,
- Առաջարկները պետք է ներկայացվեն էլկետրոնային տարբերակով,
- Գնանշման հայտերը չեն դիտարկվի և/կամ կմերժվեն հետևյալ դեպքերում՝
ա. թերի ներկայացում (օրինակ ՝ բացակայող փաստաթղթեր, հավելվածներ),
բ. չեն համապատասխանում պահանջվող տեխնիկական պայմաններին,
գ. ներկայացվել են հրավերի սահմանված վերջնաժամկետից հետո:
- ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ՈՒ ԱՐԴՅՈՒՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
Հայտերի գնահատումը տեղի կունենա 2023 թվականի սեպտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում (ք. Գյումրի, Ալեք Մանուկյան 26):
Հայտերի գնահատման նիստում՝
- հանձնաժողովի նախագահը նիստը հայտարարում է բացված և հրապարակում մրցույթով սահմանված պայմաններով հայտեր ներկայացրած մասնակիցների գնային առաջարկները՝ մեկ թվով արտահայտված՝ հիմք ընդունելով տառերով գրվածը։
- Մրցույթի հաղթողը որոշվում է հրավերի պահանջներին բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցներից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։
- Հայտերի գնահատման արդյունքներով կազմվում է հայտերի գնահատման նիստի արձանագրություն։ Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները։
- Հայտերի գնահատման նիստի ավարտին հաջորդող առաջին աշխատանքային օրը նիստի արձանագրությունը ուղարկվում է հայտ ներկայացրած բոլոր մասնակիցներին:
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր:
Պատվիրատուն մրցույթում հաղթած մասնակցին պայմանագիր կնքելու որոշման մասին հայտնում է էլեկտրոնային նամակի կամ հեռախոսազանգի միջոցով:
- ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
- Մրցույթին կարող է մասնակցել ցանկացած կազմակերպություն (ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ, ԱՁ և այլն), որն ունի գնման պայմանագրով նախատեսված պարտավորությունների իրավունք, մասնագիտական հատկանիշներ, տեխնիկական միջոցներ և աշխատանքային ռեսուրսներ։
- Տվյալ կազմակերպությունը (ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ, ԱՁ և այլն) պետք է դատական կարգով անվճարունակ ճանաչված չլինի և պետք է չգտնվի լուծարման գործընթացում։
Սույն հայտարարության հետ կապված հավելյալ հարցեր ունենալու դեպքում, կարող եք կապ հաստատել «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ ֆինանսների պատասխանատու՝ Լիանա Հակոբյանի հետ` գրելով liana.hakobyan@yic.am էլ. հասցեին կամ կարող եք զանգահարել 099 42 66 89 հեռախոսահամարով (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10։00-ից մինչև 18։00-ն)։
Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը հիմնվել է 2008 թվականին Գյումրիում՝ գործունեության հիմքում ունենալով երիտասարդական նախաձեռնությունների և ակտիվ մասնակցության խրախուսման միջոցով երիտասարդների քաղաքացիական ակտիվության բարձրացման ու համայնքի զարգացման գաղափարը։