ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԼԱԲԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ
Հրավիրում ենք Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից տեղահանված 16-ից 30 տարեկան երիտասարդների՝ մասնակցելու «Առաջնորդության Լաբ» ճամբար-դասընթացին, որը տեղի կունենա ս․թ․ օգոստոսի 20-ից 25-ը Աղվերանում։
Իսկ ի՞նչ է «Առաջնորդության Լաբ»-ը։ Ճամբար-դասընթացի նպատակն է խթանել ՀՀ բոլոր մարզերի 16-30 տարեկան երիտասարդների ներգրավվածությունն իրենց համայնքների տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքին՝ զարգացնելով կարողությունները տեղական ինքնակառավարման, մասնակցային կառավարման, հաղորդակցման, հավասար իրավունքների և հնարավորությունների ոլորտում։
Ճամբարի մոդելն ընդգրկում է ուսուցողական դասընթացներ, գործնական աշխատանքներ,
INSPIRO զրույցներ հաջողակ առաջնորդների և մասնագետների հետ, նորարարական գործիքներ և լի՜քը վարժություններ ու խաղեր։
Ճամբարականները նաև ձեռք կբերեն ծրագրեր մշակելու և կառավարելու գիտելիքներ և հմտություններ, որը կկարողանան կիրառել ճամբարից հետո 3 ամսվա ընթացքում` համայնքում իրականացնելով 0 բյուջեով նախաձեռնություն։
Ճամբարի հավաստագիր կստանան և շրջանավարտների ցանցի անդամ կկարողանան դառնալ այն մասնակիցները, ովքեր հաջողությամբ իրականացրել են իրենց նախաձեռնությունը համայնքում։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Մասնակիցների թիվը՝ 30,
- Տարիքը՝ 16-30 տարեկան,
- Ճամբարի տևողությունը՝ 6 օր,
- Մասնակցությունն անվճար է,
- Մասնակիցների կեցությունը, սնունդն ու տրանսպորտը տրամադրվում է,
- «Առաջնորդության առցանց դպրոցի» մասնակիցները կունենան առաջնահերթություն,
- Ընտրված մասնակիցները պարտավորվում են ներգրավվել ծրագրի բոլոր փուլերում՝ մեկնարկից մինչև ավարտը։
Ճամբարին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ առցանց հայտը մինչև ս․թ․ օգոստոսի 11-ը։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք.
- Զանգահարել Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի գրասենյակ՝ 095 91 91 97 հեռախսահամարով (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09։00-ից մինչև 18։00-ը),
- Նամակ ուղարկել youthinaction@yic.am էլ․հասցեին,
- Այցելել ԵՆԿ ՀԿ գրասենյակ (ք.Գյումրի, Ալեք Մանուկյան 26):
«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ: