ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԼԱԲԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ

Հրավիրում ենք Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից տեղահանված 16-ից 30 տարեկան երիտասարդների՝ մասնակցելու «Առաջնորդության Լաբ» ճամբար-դասընթացին, որը տեղի կունենա ս․թ․ օգոստոսի 20-ից 25-ը Աղվերանում։ 

Իսկ ի՞նչ է «Առաջնորդության Լաբ»-ը։ Ճամբար-դասընթացի նպատակն է խթանել ՀՀ բոլոր մարզերի 16-30 տարեկան երիտասարդների ներգրավվածությունն իրենց համայնքների տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքին՝ զարգացնելով կարողությունները տեղական ինքնակառավարման, մասնակցային կառավարման, հաղորդակցման, հավասար իրավունքների և հնարավորությունների ոլորտում։

Ճամբարի մոդելն ընդգրկում է ուսուցողական դասընթացներ, գործնական աշխատանքներ,

INSPIRO զրույցներ հաջողակ առաջնորդների և մասնագետների հետ, նորարարական գործիքներ և լի՜քը վարժություններ ու խաղեր։

Ճամբարականները նաև ձեռք կբերեն ծրագրեր մշակելու և կառավարելու գիտելիքներ և հմտություններ, որը կկարողանան կիրառել ճամբարից հետո 3 ամսվա ընթացքում` համայնքում իրականացնելով 0 բյուջեով նախաձեռնություն։

Ճամբարի հավաստագիր կստանան և շրջանավարտների ցանցի անդամ կկարողանան դառնալ այն մասնակիցները, ովքեր հաջողությամբ իրականացրել են իրենց նախաձեռնությունը համայնքում։

 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Մասնակիցների թիվը՝ 30,
  • Տարիքը՝ 16-30 տարեկան,
  • Ճամբարի տևողությունը՝ 6 օր,
  • Մասնակցությունն անվճար է,
  • Մասնակիցների կեցությունը, սնունդն ու տրանսպորտը տրամադրվում է,
  • «Առաջնորդության առցանց դպրոցի» մասնակիցները կունենան առաջնահերթություն,
  • Ընտրված մասնակիցները պարտավորվում են ներգրավվել ծրագրի բոլոր փուլերում՝ մեկնարկից մինչև ավարտը։

Ճամբարին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ առցանց հայտը մինչև ս․թ․ օգոստոսի 11-ը։

 

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք.

  • Զանգահարել Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի գրասենյակ՝ 095 91 91 97 հեռախսահամարով (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09։00-ից մինչև 18։00-ը),
  • Նամակ ուղարկել youthinaction@yic.am էլ․հասցեին,
  • Այցելել ԵՆԿ ՀԿ գրասենյակ (ք.Գյումրի, Ալեք Մանուկյան 26):

 

«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ: