«ԱՇԽԱՐՀՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՂ ԱՂՋԻԿՆԵՐԸ» (GLOW) ՃԱՄԲԱՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐԻ ՄՐՑՈՒՅԹ
Տեխնիկական առաջադրանք «Աշխարհն առաջնորդող աղջիկները» (GLOW) ճամբարի ծրագրերի նախագծման և կառավարման դասընթացավարի
Մրցույթի առարկա․ «Աշխարհն առաջնորդող աղջիկները» ճամբարի ծրագրի նախագծման և կառավարման դասընթացավար
Մրցույթի մասնակից․ Անհատ փորձագետ կամ իրավաբանական անձ
Պայմանագրի տեսակ․ Ծառայության մատուցում։
Առաջադրանքի տևողություն․ 4 ամիս (սեպտեմբեր 30, 2023 թ․ – հունվար 30, 2024 թ.)
Աշխատանքային օրերի քանակ․ 5 օր, (40 ժամ)
Ծրագրի նկարագիր․
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակներում հայտարարում է մցույթ «Աշխարհն առաջնորդող աղջիկները» նախագծման և կառավարման դասընթացավարի համար.
GLOW (աշխարհն առաջնորդող աղջիկները) ճամբարը նպատակ ունի Հայաստանի բոլոր մարզերում հզորացնել 13-15 տարեկան դեռահաս աղջիկներին՝ երկու 7-օրյա ԳԼՕ ճամբարների միջոցով: Ճամբարն իրականացվելու է երկու տարի, յուրաքանչյուր տարում՝ մինչև 40 մասնակից, ընդհանուր՝ 80 աղջիկ: Ճամբարի առաջնային նպատակն է երիտասարդ աղջիկներին ապահովել հիմնական առաջնորդության հմտություններով՝ միաժամանակ ընդգծելով կանանց կարևոր դերը ղեկավար պաշտոններում: Փորձը հարստացնելու և երիտասարդների շրջանում առաջնորդության զարգացումը խրախուսելու համար 4 երիտասարդներ, որոնք նախկինում անցել են երիտասարդ համայնքային կազմակերպիչների կարողությունների զարգացման դասընթացը, յուրաքանչյուր փուլում կներգրավվեն որպես ճամբարի ջոկատավարներ:
Ճամբարի ընթացքում աղջիկները նաև կզարգացնեն իրենց սեփական զրոյական բյուջեով համայնքային հետ-ԳԼՕ նախագծերը՝ ԳԼՕ ծրագրերի նախագծման և ղեկավարման համակարգողի աջակցությամբ, ճամբարի ընթացքում և հետո: Ընթացքն ու արդյունքները կներկայացվեն սոցիալական ցանցերում։ Ճամբարների ավարտից հետո մասնակիցները երեք ամիս ժամանակ կունենան իրականացնելու իրենց հետ-ԳԼՕ համայնքային ծրագրերը:
Աշխատանքային պարտականություններ՝
- Վերջնականացնել նախագծերի մշակման և կառավարման մոդուլը՝ ընդգծելով նպատակները, ժամանակացույցն ու ակնկալվող արդյունքները:
- Անցկացնել ծրագրերի մշակման և կառավարման դասընթաց, ճամբարի ամբողջ ընթացքում։
- Աջակցել ճամբարի մասնակիցներին հետ-ԳԼՕ նախագծերի մշակման հարցում։
- Աջակցել ճամբարի մասնակիցներին սեփական նախագծերի իրականացման ընթացքում։
- Վերահսկել հետ-ԳԼՕ նախագծերի իրականացման և հաշվետվությունների պատրաստման գործընթացը։
- Անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել ջոկավարներին կրթական ծրագրի իրականացման գործում,
- Անհրաժեշտության դեպքում աջակցել ճամբարին վերաբերվող այլ հարցերում,
- Մասնակցել ճամբարի աշխատակազմի ժողովներին,
Կարողություններ՝
- Ծրագրերի մշակման և կառավարման առնվազն 2 տարվա փորձ
- Ծրագրերի մշակման և կառավարման թեմայով դասընթացների անցկացման փորձ
- Երիտասարդների հետ աշխատանքի առնվազն 2 տարվա փորձ,
- Թիմի հետ աշխատելու կարողություն,
- Ճամբարների մասնակցության և կազմակերպման փորձ,
- Գերազանց վերլուծական և հաշվետվություններ գրելու, ներկայացնելու հմտություններ,
- Ոչ ֆորմալ ուսուցման փորձառություն,
- Նախկինում GLOW ճամբարի մասնակցությունը կդիտարկվի որպես առավելություն,
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
- Համակարգչային գիտելիքներ. (MS Word Excel, PowerPoint; web applications)
- Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
Վճարում․
Ծառայության վճարումն իրականացվելու է ՀՀ դրամով՝ կատարողի կողմից ներկայացված օրական կատարված գործողությունների մասին վկայող թերթիկի (timesheet), իսկ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ նշված փաստաթղթին ի հավելումն ներկայացված էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթի հիման վրա։
Ծառայության մեկ օրվա արժեքը կազմում է 140 եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերն ու վճարները։
Եվրո – ՀՀ դրամ փոխարժեքը կհաշվարկվի ծառայության մատուցման պայմանագրի կնքման պահին պատվիրատուի բանկում գործող փոխարժեքին համապատասխան:
Եվրո – ՀՀ դրամ փոխարժեքը կհաշվարկվի ծառայության մատուցման պայմանագրի կնքման պահին պատվիրատուի բանկում գործող փոխարժեքին համապատասխան:
Դիմելու կարգ․
Դիմելու համար պահանջներին համապատասխանող հավակնորդները պետք է youthinaction@yic.am էլեկտրոնային հասցեին ուղարկեն իրենց ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը։
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2023 թ. սեպտեմբերի 15-ը, ժամը 18:00-ն:
Հայտերի գնահատում․
Հայտերի գնահատումը տեղի կունենա մինչև 2023 թվականի սեպտեմբերի 20-ը։
Կդիտարկվեն միայն սահմանված պահանջներին համապատասխանող դիմորդների դիմումները:
Նախնական ընտրությունն անցած հավակնորդների հետ կանցկացվի հարցազրույց – հանդիպում՝ տեսազանգի միջոցով:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել կրթական ծրագրի համակարգող Մարգարիտա Գրիգորյանի հետ՝ զանգահարելով +37433177555 հեռախոսահամարին (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10։00-ից մինչև 18։00-ն) կամ գրելով youthinaction@yic.am էլեկտրոնային հասցեին:
ԵՆԿ հասարակական կազմակերպությունը հիմնվել է 2008 թվականին Գյումրիում՝ գործունեության հիմքում ունենալով երիտասարդական նախաձեռնությունների և ակտիվ մասնակցության խրախուսման միջոցով երիտասարդների քաղաքացիական ակտիվության բարձրացման ու համայնքի զարգացման գաղափարը։
«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասադրների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող նախաձեռնություն է, որի նպատակն է հզորացնել և կրթել երիտասարդներին և երիտասարդական կազմակերպություններին ակտիվորեն մասնակցելու Հայաստանում քաղաքացիական և հասարակական կյանքում։
Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ պատասխանատու է ծրագրի իրականացման համար։