ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «UPSHIFT ՍՊԻՏԱԿ» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագրի շրջանակներում հայտարարում է մենթորների հավաքագրման մրցույթ։ 

ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Մենթոր

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԵՄԱՏԻԿ ՈԼՈՐՏ՝ Երիտասարդական աշխատանք

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏ՝ հունիս – սեպտեմբեր, 2021

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ՝ Հունիսի 1, 2021

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ Լոռու մարզ, ք. Սպիտակ և հարակից համայնքներ

ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Ծրագրի ղեկավար  

ՄԵՆԹՈՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Աջակցել պատանիներին ծրագրի նախագծման և իրականացման փուլում,
  • Համակարգել թիմի աշխատանքը, տրամադրել անհրաժեշտ աջակցություն և խորհրդատվություն,
  • Պարբերաբար հանդիպել թիմի հետ ու մշտապես հասանելի լինել աջակցության և մենթորինգի համար (առերես և առցանց),
  • Ապահովել կապը թիմի ու կազմակերպության միջև,
  • Հասանելի լինել թիմի և կազմակերպության համար հունիս-հոկտեմբեր ամիսների միջակայքում, հունիսը՝ ամսական 20 ժամ, իսկ մյուս ամիսները՝ 40 ժամ ներգրավվածություն,
  • Կազմակերպությանը ներկայացնել թիմերի իրականացրած գործողությունների ամսական հաշվետվություններ։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ 

  • Կրթության, սոցիալական աշխատանքի կամ հարակից բնագավառներում բակալավրի աստիճան,  
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային կամ կամավորության փորձ կրթական կամ սոցիալական հաստատություններում, 
  • Գիտելիքներ երիտասարդական և ոչ-ֆորմալ կրթության ոլորտներում (փորձառությունը նախընտրելի է), 
  • Երեխայի/ երիտասարդի հոգեբանության մասին գիտելիքներ և զգայունություն, 
  • Ուղղոդելու և  խորհրդատվություն տալու հմտություններ, 
  • Թիմում աշխատելու հմտություններ
  • Բանակցելու և կոնֆլիկտների հանգուցալուծման հմտություններ,
  • Հաղորդակցման հմտություններ,
  • Համակարգչից և համացանցից օգտվելու գերազանց հմտություններ:

ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,
  • Վերապատրաստումներ:

Մրցութային կարգով ընտրվելու են 5 մենթորներ, որոնք վերապատրաստում անցնելուց հետո կցվելու են դեռահասներից ձևավորված թիմերին՝ աջակցություն տրամադրելով դեռահասների կողմից առաջարկված ծրագրային գաղափարները մշակելուն և կյանքի կոչելուն:

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև մայիսի 20-ը, ժամը 18:00-ն ուղարկել ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը hr@yic.am էլ-հասցեով՝ նամակի վերնագրում նշելով` «Հաստիքի անվանում_անուն,ազգանուն»:

Պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Տեխնիկական պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել ԵՆԿ գրասենյակ (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00 – 18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095 91 91 97:


«UPSHIFT ՍՊԻՏԱԿ» դեռահասաների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագիրն իրականացնում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ Եվրոպական միության աջակցությամբ։

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնության կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2008թ.-ին՝ մի խումբ արհեստավարժ,ստեղծագործական, նորարար և մոտիվացված երիտասարդների կողմից, ովքեր գիտակցում էին, որ Հայաստանի ուժեղ ապագան կերտելու ուղին երիտասարդներին ընտրության, իրենց նպատակներին հասնելու ու հասարակության լիիրավ անդամ դառնալու հնարավորությունների տրամադրումն է։ ԵՆԿ-ի առաքելությունն է նպաստել երիտասարդների կյանքի որակի բարձրացմանը` երիտասարդակենտրոն մոտեցմամբ: