ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ «ՍՊԻՏԱԿԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՈՒՆ» ԲԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ «Սպիտակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի երիտասարդական աշխատողի թափուր հաստիքի համար։

 

ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Երիտասարդական աշխատող

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԵՄԱՏԻԿ ՈԼՈՐՏ՝ Երիտասարդական աշխատանք, սոցիալական աշխատանք, երեխաների իրավունքներ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՐԱՖԻԿ՝ 5-օրյա, 40 ժամ շաբաթական

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ՝ Մարտի 1, 2022 (անժամկետ, 3 ամիս վճարվող փորձաշրջանով)

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ «Սպիտակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն (Շահումյան 105, ք․ Սպիտակ)

ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Կենտրոնի համակարգող

ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Անհատական և խմբային երիտասարդական աշխատանք կենտրոնում ու կենտրոնի տարածքից դուրս:

ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում, Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ:

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Իրականացնել անհատական և խմբային երիտասարդական աշխատանք,
  • Կազմակերպել և իրականացնել թեմատիկ աշխատարաններ և միջոցառումներ՝ կենտրոնի տարածքում և դրանից դուրս,
  • Տրամադրել անհատական խորհրդատվություն և ուղղորդում,
  • Իրականացնել շարժական երիտասարդական աշխատանք,
  • Իրականացնել աութրիչ աշխատանք,
  • Աջակցել կենտրոնի կամավորներին՝ իրականացնելու աշխատարաններ և ակումբներ,
  • Պահպանել կապը գործընկեր կազմակերպությունների և կրթական հաստատությունների հետ,
  • Պահպանել կենտրոնում իրականացվող աշխատանքային գործընթացները և դրանց վերաբերող անհրաժեշտ փաստաթղթերը,
  • Հավաքագրել և տրամադրել տեղեկատվություն տվյալների բազաների, կենտրոնի գործունեության գնահատման և տեսանելիության համար,
  • Մասնակցել կենտրոնի գործունեության տեսանելիության ապահովմանը,
  • Պահպանել կենտրոնի կարգուկանոնը և մաքրությունը, ապահովել գույքի բարվոք վիճակը,
  • Մասնակցել կենտրոնի աշխատակազմի ժողովներին,
  • Ներկայացնել կատարած աշխատանքի ամսական հաշվետվություն անմիջական ղեկավարին,
  • Ծանոթանալ և հետևել
  • Կազմակերպության ներքին կանոնակարգերին/ ընթացակարգերին,
  • Անհրաժեշտության դեպքում ստանձնել կենտրոնի գործունեության և
  • Կազմակերպության կանոնադրության սահմաններում այլ պարտականություններ:

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի կամ հարակից ոլորտներում,
  • Կրթության կամ սոցիալական ոլորտներում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ,
  • Երիտասարդական և ոչ – ֆորմալ կրթության ոլորտներում գիտելիքներ և փորձ,
  • Երեխայի / երիտասարդի հոգեբանության մասին գիտելիքներ և զգայունություն,
  • Ուղղորդելու և խորհրդատվություն տալու հմտություններ,
  • Թիմում աշխատելու հմտություններ,
  • Կազմակերպչական հմտություններ,
  • Բանակցելու և կոնֆլիկտների կառավարման հմտություններ, Հաղորդակցման և հանրային խոսքի հմտություններ,
  • Բարձր միջմշակութային հմտություններ,
  • Հայերենի գերազանց և անգլերենի ու ռուսերենի բավարար իմացություն,
  • Թվային գրագիտություն:

 

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ՝ Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև հունվարի 31-ը, ժամը 18։00-ն ուղարկել ինքնակենսագրական և շարժառիթային նամակ hr@yic.am էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով` «Երիտասարդական աշխատող_Սպիտակ»:

 

Պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:Տեխնիկական պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվի:

 

Հարցերի և մանրամասների համար զանգահարեք Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպություն (երեքշաբթիից շաբաթ, ժամը 09:30 – 18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095 91 91 97: