ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ՄԵՆԹՈՐԻ ՀԱՍՏԻՔ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը UPSHIFT դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագրի շրջանակներում հայտարարում է մենթորների հավաքագրման մրցույթ Գավառ խոշորացված համայնքում դեռահասներից կազմված թիմերի աջակցելու համար։ 

 

ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Մենթոր

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԵՄԱՏԻԿ ՈԼՈՐՏ՝  Երիտասարդական աշխատանք, երիտասարդական նախաձեռնություններ, համայնքային զարգացում

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏ՝ փետրվար 1 – օգոստոս 15, 2022 (200 ժամ)

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՏԵՍԱԿ՝ Քաղաքացիաիրավական 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ՝ փետրվար 1, 2022

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ Գեղարքունիքի մարզ, Գավառ խոշորացված համայնք (գրասենյակի տարածք առկա չէ)

ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Ծրագրի ղեկավար  

 

ՄԵՆԹՈՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Ծրագրի աշխատակազմի հետ անցկացնել տեղեկատվական հանդիպումներ և ֆոկուս խմբային քննարկումներ թիրախ խմբի երիտասարդների շրջանում,
  • Աջակցել պատանիներին համայնքային ծրագրերի նախագծման և իրականացման փուլում,
  • Համակարգել դեռահասներից կազմված թիմերի աշխատանքը, տրամադրել անհրաժեշտ աջակցություն և խորհրդատվություն,
  • Պարբերաբար հանդիպել թիմերի հետ ու մշտապես հասանելի լինել աջակցության և մենթորինգի համար (առերես և առցանց),
  • Ապահովել կապը ծրագրի աշխատակազմի ու կազմակերպության միջև,
  • Հասանելի լինել թիմերի և կազմակերպության համար հունվար-օգոստոս ամիսներին, 
  • Կազմակերպությանը ներկայացնել թիմերի իրականացրած գործողությունների ամսական հաշվետվություններ։

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ 

  • Կրթության, սոցիալական աշխատանքի կամ հարակից բնագավառներում բակալավրի աստիճան,  
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային կամ կամավորության փորձ կրթական կամ սոցիալական հաստատություններում, 
  • Գիտելիքներ երիտասարդական և ոչ-ֆորմալ կրթության ոլորտներում (փորձառությունը նախընտրելի է), 
  • Երեխայի/երիտասարդի հոգեբանության մասին գիտելիքներ և զգայունություն, 
  • Ուղղոդելու և խորհրդատվություն տալու հմտություններ, 
  • Թիմում աշխատելու հմտություններ
  • Բանակցելու և կոնֆլիկտների հանգուցալուծման հմտություններ,
  • Հաղորդակցման հմտություններ,
  • Համակարգչից և համացանցից օգտվելու գերազանց հմտություններ:

 

ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,
  • Վերապատրաստումներ:

 

Մրցութային կարգով յուրաքանչյուր մարզից ընտրվելու են 5 մենթորներ, որոնք վերապատրաստում անցնելուց հետո կցվելու են դեռահասներից ձևավորված թիմերին՝ աջակցելու դեռահասներին ծրագրային գաղափարները մշակելու և կյանքի կոչելու համար:

 

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև հունվարի 13-ը, ժամը 23:59-ն ուղարկել ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ hr@yic.am էլ-հասցեով՝ նամակի վերնագրում նշելով` «Մարզ_Հաստիքի անվանում_Անուն,ազգանուն» (օրինակ՝ «Գեղարքունիքի մարզ_Մենթոր_Հակոբ Հակոբյան»): 

 

Պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Տեխնիկական պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվի:

 

Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել ԵՆԿ գրասենյակ (հունվարի 7-ից սկսած երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00 – 18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095 91 91 97:

Իջևանում և Գավառում UPSHIFT դեռահասաների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագիրն իրականացնում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ Եվրոպական միության աջակցությամբ։

 

#YICgyumri #UNICEFarmenia #EUinArmenia #upshiftgavar #upshiftijevan #upshiftarmenia