ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՈՒՆ» ԲԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրու երիտասարդների հզորացում» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի ընդունարանի աշխատակցի կամավորական աշխատանքի թափուր հաստիքի համար։
ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Ընդունարանի աշխատակից
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍԱԿԸ` Կամավոր (տրանսպորտային ծախսերի փոխհատուցմամբ)
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ՝ 5-օրյա, շաբաթական 20 ժամ (14:00-18:00)
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ 3 ամիս
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ՝ Փետրվարի 15, 2018
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ Գյումրու «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն (Վ. Սարգսյան 20, Գյումրի)
ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Կենտրոնի համակարգող
ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Կենտրոնի այցելուների դիմավորում, գրանցում և ուղղորդում
ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՑ ՖԱՅԼՈՒՄ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Պատասխանել հեռախոսազանգերին և տրամադրել առաջնային տեղեկատվություն,
- Ընդունել, գրանցել և ուղղորդել կենտրոնի այցելուներին,
- Հավաքագրել տեղեկատվություն տվյալների բազայի համար,
- Կազմակերպել գրադարանից օգտվելու գործընթացը,
- Աջակցել կենտրոնի վարչարարությանը,
- Մասնակցել աշխատակազմի ժողովներին,
- Ներկայացնել կատարած գործողությունների ամսական հաշվետվություն,
- Ըստ անհրաժեշտության ստանձնել այլ պարտականություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Հաղորդակցման հմտություններ (բանավոր և գրավոր),
- Պատանիների հետ աշխատելու նրբանկատություն և ցանկություն,
- Լեզվական հմտություններ (հայերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի առավելություն),
- Տեխնիկական հմտություններ (համակարգչից և համացանցից օգտվելու հմտություններ, թվային տեխնոլոգիաներից և ժամանակակից սարքավորումներից օգտվելու կարողություն),
- Ճշտապահության և պատասխանատվության բարձր հատկանիշներ,
- Թիմում աշխատելու հմտություններ։
ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,
- Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ։
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև փետրվարի 3-ը, ժամը 18:00-ն ուղարկել ինքնակենսագրականը youthhouse@yic.am էլ-հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Ընդունարանի աշխատակից»:
Ինքնակենսագրականը կարող եք նաև բերել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնություների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակ` ք. Գյումրի, Շահումյան 69 (Արևամանուկ շենք, 1-ին հարկ) հասցեով: Պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Հարցերի և մանրամասների համար զանգահարեք ԵՆԿ գրասենյակ (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00 — 18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095 91 91 97:
———————————
«Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրիում երիտասարդների հզորացում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ և «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն — Հայաստան» հիմնադրամ կոնսորցիումի կողմից: