ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՈՒՆ» ԲԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

 

444ստռօնգlogo YIC - !C   logo-arm

 

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրու երիտասարդների հզորացում» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի` ա) համակարգողի և բ) երկու երիտասարդական աշխատողների թափուր հաստիքների համար։

ա) ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Կենտրոնի համակարգող
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾԱՎԱԼ՝ 5-օրյա, 40 ժամ շաբաթական
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ 10 ամիս՝ 2 ամիս փորձաշրջանով և երկարաձգման հնարավորությամբ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ՝ Դեկտեմբերի 10, 2017
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ Գյումրի, «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն և ԵՆԿ ՀԿ գրասենյակ
ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Ծրագրի ղեկավար
ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Կենտրոնի աշխատակազմի և գործառույթների կառավարում և վերահսկում

ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՑ ՖԱՅԼՈՒՄ

բ) ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Երիտասարդական աշխատող

ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՔԱՆԱԿ՝ Երկու /մեկ իգական և մեկ արական/
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾԱՎԱԼ՝ 5-օրյա, 40 ժամ շաբաթական
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ 10 ամիս՝ 2 ամիս փորձաշրջանով և երկարաձգման հնարավորությամբ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ՝ Դեկտեմբերի 10, 2017
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ Գյումրի, «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն և ԵՆԿ ՀԿ գրասենյակ
ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Կենտրոնի համակարգող
ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Կենտրոնում անհատական և խմբային երիտասարդական աշխատանք և աութրիչ աշխատանք

ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՑ ՖԱՅԼՈՒՄ

ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,
• Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև նոյեմբերի 29-ը, ժամը 18:00-ն ուղարկել ինքնակենսագրականը (լուսանկարով) և մոտիվացիոն նամակ youthhouse@yic.am էլ-հասցեով՝ նամակի վերնագրում նշելով այն հաստիքի անվանումը («կենտրոնի համակարգող» կամ «երիտասարդական աշխատող»), որի համար դիմում են:
Ինքնակենսագրականն ու մոտիվացիոն նամակը կարող եք նաև բերել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնություների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակ` ք. Գյումրի, Շահումյան 69 (Արևամանուկ շենք, 1-ին հարկ) հասցեով: Պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել ԵՆԿ գրասենյակ (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00 — 18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095 91 91 97:

_____________________________________________

«Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրիում երիտասարդների հզորացում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ և «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն Հայաստան» հիմնադրամ կոնսորցիումի կողմից: