ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՄՐՈՒ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ-ՈՒՄ
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Բաց երիտասարդական աշխատանք. Գյումրու երիտասարդների հզորացում» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ ծրագրի օգնականի աշխատանքի թափուր հաստիքի համար։
ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Ծրագրի օգնական
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ՝ 5-օրյա, շաբաթական 40 ժամ
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ 2 ամիս (երկարաձգման հնարավորությամբ)
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ՝ Օգոստոսի 1, 2018
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ գրասենյակ (Շահումյան 69, Գյումրի)
ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Ծրագրի ղեկավար
ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Աջակցություն ծրագրի շրջանակներում թիմի կողմից իրականացվող կազմակերպչական, ֆինանսական և բովանդակային աշխատանքներին
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Աջակցել ծրագրի բովանդակային, ադմինիստրատիվ և ֆինանսական փաստաթղթերի կազմմանը,
- Աջակցել ֆինանսական և ծրագրային հաշվետվությունների պատրաստմանը,
- Մասնակցել ծրագրի հանրայնացման գործողությունների կազմակերպմանն ու իրականացմանը,
- Լրացնել և թարմացնել ծրագրի տվյալների բազաները,
- Հավաքել, խմբագրել և թարգմանել էլեկտրոնային փաստաթղթերը,
- Աջակցել ծրագրի առցանց և տպագիր փաստաթղթավարությանը,
- Անհրաժեշտության դեպքում ստանձնել ծրագրի և Կազմակերպության կանոնադրության սահմաններում այլ պարտականություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Բարձրագույն կրթություն,
- Առնվազն 1 տարվա աշխատանքի/կամավորության փորձ ՀԿ ոլորտում,
- Թիմում աշխատելու հմտություններ,
- Բանակցելու և կոնֆլիկտների հանգուցալուծման հմտություններ,
- Հայերենի գերազանց և անգլերենի բավարար իմացություն,
- Համակարգչից և համացանցից օգտվելու գերազանց հմտություններ
- Տեղական ծրագրերի կազմակերպչական և ադմինստրատիվ աշխատանքների փորձը կդիտարկվի առավելություն։
ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,
- Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ։
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև հուլիսի 29-ը, ժամը 23:59-ը ուղարկել ինքնակենսագրականը և շարժառիթային նամակը youthhouse@yic.am էլ-հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Ծրագրի օգնական»:
Ինքնակենսագրականը և շարժառիթային նամակը կարող եք նաև բերել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնություների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակ` ք. Գյումրի, Շահումյան 69 (Արևամանուկ շենք, 1-ին հարկ) հասցեով: Պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել ԵՆԿ գրասենյակ (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00-18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095 91 91 97: