ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ «ԳՅՈՒՄՐՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՈՒՆ» ԲԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի համակարգողի փոխարինողի թափուր հաստիքի համար։
ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Կենտրոնի համակարգող (փոխարինող)
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԵՄԱՏԻԿ ՈԼՈՐՏ՝ Երիտասարդական աշխատանք, սոցիալական աշխատանք, երեխաների իրավունքներ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՐԱՖԻԿ՝ 5-օրյա, 40 ժամ շաբաթական
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ՝ սեպտեմբերի 20, 2022 – ապրիլի 30, 2023 ( երկարացման հնարավորությամբ, 1 ամիս փորձաշրջանով)
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ Շիրակի մարզ, ք. Գյումրի, «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն (Վազգեն Սարգսյան 20)
ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Կազմակերպության տնօրեն
ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Կենտրոնի գործունեության և աշխատակազմի համակարգում ու վերահսկում:
ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,
- Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Համակարգել կենտրոնի աշխատակազմի աշխատանքը ու անցկացնել աշխատակազմի ժողովներ,
- Պլանավորել և կազմակերպել կենտրոնի ընթացիկ գործունեությանն անհրաժեշտ նյութերի, պարագաների գնումներ և վերանորոգումներ,
- Վերահսկել կենտրոնի գույքը, ռեսուրսները, կարգուկանոնը և մաքրությունը,
- Ապահովել կենտրոնում իրականացվող աշխատանքային գործընթացները, դրանց վերաբերող անհրաժեշտ փաստաթղթավարությունը և արխիվավորումը,
- Ապահովել կենտրոնի գործողությունների տեսանելիությունը,
- Հաստատել կապեր գործընկեր կազմակերպությունների հետ,
- Ապահովել արտաքին ներկայացուցչություն,
- Մասնակցել Կազմակերպության աշխատակազմի ժողովներին,
- Ներկայացնել կատարած աշխատանքի ամսական հաշվետվություն անմիջական ղեկավարին,
- Ծանոթանալ և հետևել Կազմակերպության ներքին կանոնակարգերին/ ընթացակարգերին,
- Անհրաժեշտության դեպքում ստանձնել կենտրոնի գործունեության և Կազմակերպության կանոնադրության սահմաններում այլ պարտականություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Բարձրագույն կրթություն հանրային կառավարման, կրթության կառավարման կամ հարակից ոլորտներում,
- Կրթության կամ սոցիալական ոլորտներում առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ,
- Ծրագրերի համակարգման կամ ղեկավարման առնվազն մեկ տարվա փորձ,
- Երիտասարդական և ոչ-ֆորմալ կրթության ոլորտներում փորձ,
- Երեխայի / երիտասարդի հոգեբանության մասին գիտելիքներ և զգայունություն,
- Բյուջետավորման և ֆինանսական միջոցների ղեկավարման հմտություններ,
- Թիմում աշխատելու և թիմ ղեկավարելու հմտություններ,
- Պլանավորման և ժամանակի կառավարման հմտություններ,
- Բարձր միջմշակութային հմտություններ,
- Բանակցելու և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
- Հաղորդակցման և հանրային խոսքի հմտություններ,
- Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի առնվազն միջին մակարդակի իմացություն,
- Թվային գրագիտություն:
Աշխատողի աշխատանքային գրաֆիկը կազմվում է համաձայն կենտրոնի աշխատանքային ժամերի:
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև սեպտեմբերի 2-ը ուղարկել ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը hr@yic.am էլ-հասցեով՝ նամակի վերնագրում նշելով`«Հաստիքի անվանում_Անուն,ազգանուն» (օրինակ՝ «Գյումրի_Կենտրոնի համակարգող _Հակոբ Հակոբյան»):
Պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Տեխնիկական պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվի:
Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 098 57 46 57: