ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԵՏԱԶՈՏՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
«Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագիր
ԿԱՌՈՒՅՑ
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ
Երիտասարդական ոլորտի հետազոտող
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
Հունվարի 27, 2019թ.
ԾԱՌՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԺԱՄԿԵՏ
Փետրվար-մարտ, 2019թ.
ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ
Ծրագրի ղեկավար
ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ոլորտային ուսումնասիրությունների իրականացում, վերլուծական զեկույցի պատրաստում:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Երիտասարդության ոլորտում առկա քաղաքականությունների ուսումնասիրություն,
- բյուջետային միջոցների ուսումնասիրություն,
- դաշտի քարտեզագրում՝ առ 2019թ․,
- ոլորտային տվյալների ու փաստաթղթերի վերլուծություն,
- վերլուծական զեկույցի պատրաստում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Ազգային մակարդակում երիտասարդական ոլորտում աշխատանքային փորձ,
- ՀՀ պետական երիտասարդական քաղաքականության վերաբերյալ գիտելիքներ ու տեղեկացվածություն,
- երիտասարդական քաղաքականության միջազգային փորձի ուսումնասիրություն և/կամ տեղեկացվածություն,
- հետազոտական աշխատանքի իրականացման փորձ,
- վերլուծական փաստաթղթերի, զեկույցների պատրաստման փորձ,
- ֆոկուս խմբային քննարկումներ կազմակերպելու փորձ,
- քաղաքացիական հասարակության կառույցների հետ դրական աշխատանքային հարաբերություններ կառուցելու և նրանց հետ համագործակցելու կարողություն,
- գրավոր և բանավոր հայերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը ցանկալի է:
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև 2019թ. հունվարի 27-ը ժամը 18:00-ն ուղարկել ինքնակենսագրական (CV) և մոտիվացիոն նամակ yic@yic.am էլ-հասցեով՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը («Երիտասարդական ոլորտի հետազոտող»):
Ինքնակենսագրականն ու մոտիվացիոն նամակը կարող եք նաև բերել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնություների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակ` ք. Գյումրի, Շահումյան 69 («Արևամանուկ» շենք, 1-ին հարկ) հասցեով:
Պահանջները բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնություների կենտրոն» ՀԿ (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00-18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095 91 91 97:
«Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագիրն իրականացվում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ իրականացվող կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակում: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: