ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ԵՎ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ «Արմավիրի երիտասարդների տուն» և «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնների համակարգողների թափուր հաստիքների համար։
ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Կենտրոնի համակարգող
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԵՄԱՏԻԿ ՈԼՈՐՏ՝ Երիտասարդական աշխատանք, սոցիալական աշխատանք, երեխաների իրավունքներ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՐԱՖԻԿ՝ 5-օրյա, 40 ժամ շաբաթական
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ՝ Մարտի 5, 2022 (անժամկետ, 3 ամիս վճարվող փորձաշրջանով)
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, «Արմավիրի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն,
Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն
ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Ծրագրի ղեկավար
ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Կենտրոնի գործունեության և աշխատակազմի համակարգում ու վերահսկում:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Համակարգել կենտրոնի աշխատակազմի աշխատանքը ու անցկացնել աշխատակազմի ժողովներ,
- Պլանավորել և կազմակերպել կենտրոնի ընթացիկ գործունեությանն անհրաժեշտ նյութերի, պարագաների գնումներ և վերանորոգումներ,
- Վերահսկել կենտրոնի գույքը, ռեսուրսները, կարգուկանոնը և մաքրությունը,
- Ապահովել կենտրոնում իրականացվող աշխատանքային գործընթացները, դրանց վերաբերող անհրաժեշտ փաստաթղթավարությունը և արխիվավորումը,
- Ապահովել կենտրոնի գործողությունների տեսանելիությունը,
- Հաստատել կապ գործընկեր կազմակերպությունների,
- Ապահովել արտաքին ներկայացուցչություն,
- Մասնակցել Կազմակերպության աշխատակազմի ժողովներին,
- Ներկայացնել կատարած աշխատանքի ամսական հաշվետվություն անմիջական ղեկավարին,
- Ծանոթանալ և հետևել Կազմակերպության ներքին կանոնակարգերին/ ընթացակարգերին,
- Անհրաժեշտության դեպքում ստանձնել կենտրոնի գործունեության և Կազմակերպության կանոնադրության սահմաններում այլ պարտականություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Բարձրագույն կրթություն հանրային կառավարման, կրթության կառավարման կամ հարակից ոլորտներում,
- Կրթության կամ սոցիալական ոլորտներում առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ,
- Ծրագրերի համակարգման կամ ղեկավարման առնվազն մեկ տարվա փորձ,
- Երիտասարդական և ոչ-ֆորմալ կրթության ոլորտներում փորձ,
- Երեխայի / երիտասարդի հոգեբանության մասին գիտելիքներ և զգայունություն,
- Բյուջետավորման և ֆինանսական միջոցների ղեկավարման հմտություններ,
- Թիմում աշխատելու և թիմ ղեկավարելու հմտություններ,
- Պլանավորման և ժամանակի կառավարման հմտություններ,
- Բարձր միջմշակութային հմտություններ,
- Բանակցելու և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
- Հաղորդակցման և հանրային խոսքի հմտություններ,
- Հայերենի և անգլերենի գերազանց ու ռուսերենի բավարար իմացություն,
- Թվային գրագիտություն:
ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,
- Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ:
Աշխատողի աշխատանքային գրաֆիկը կազմվում է համաձայն կենտրոնի աշխատանքային ժամերի:
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև մարտի 1-ը, ժամը 20։00-ն ուղարկել ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը hr@yic.am էլ–հասցեով՝ նամակի վերնագրում նշելով` «Քաղաք_Հաստիքի անվանում_Անուն,ազգանուն» (օրինակ՝ «Էջմիածին_Կենտրոնի համակարգող _Հակոբ Հակոբյան»):
Պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Տեխնիկական պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվի:
Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել ԵՆԿ գրասենյակ (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00 – 18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095 91 91 97:
«Արմավիրի երիտասարդների տուն» և «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնների ծրագիրը իրականացվում է Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի և Արմավիրի ու Էջմիածնի համայնքապետարանների հետ համագործակցությամբ:
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԵՆԿ) տեղական և միջազգային երիտասարդական աշխատանքի բնագավառում փորձ ունեցող և այդ ոլորտում ճանաչված մի խումբ երիտասարդների կողմից 2008թ.-ին հիմնադրված հասարակական կազմակերպություն է: ԵՆԿ–ի առաքելությունն է նպաստել երիտասարդների կյանքի որակի բարձրացմանը` երիտասարդակենտրոն մոտեցմամբ: