ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ «ԱՐՄԱՎԻՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՈՒՆ» ԲԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ «Արմավիրի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի երիտասարդական աշխատողի փոխարինողի թափուր հաստիքի համար։
ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Երիտասարդական աշխատողի փոխարինող
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԵՄԱՏԻԿ ՈԼՈՐՏ՝ Երիտասարդական աշխատանք, սոցիալական աշխատանք, երեխաների իրավունքներ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՐԱՖԻԿ՝ 5-օրյա, 40 ժամ շաբաթական
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ՝ 3 հունվարի 2024թ․ 6 ամիս ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ (3 ամիս փորձաշրջամով)
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ «Արմավիրի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն (Ջիվանի 40, ք․ Արմավիրի)
ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Կենտրոնի համակարգող
ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Անհատական և խմբային երիտասարդական աշխատանք կենտրոնում ու կենտրոնի տարածքից դուրս:
ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում, Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Իրականացնել անհատական և խմբային երիտասարդական աշխատանք,
- Կազմակերպել և իրականացնել թեմատիկ աշխատարաններ և միջոցառումներ՝ կենտրոնի տարածքում և դրանից դուրս,
- Տրամադրել անհատական խորհրդատվություն և ուղղորդում,
- Իրականացնել շարժական երիտասարդական աշխատանք,
- Իրականացնել աութրիչ աշխատանք,
- Աջակցել կենտրոնի կամավորներին՝ իրականացնելու աշխատարաններ և ակումբներ,
- Պահպանել կապը գործընկեր կազմակերպությունների և կրթական հաստատությունների հետ,
- Պահպանել կենտրոնում իրականացվող աշխատանքային գործընթացները և դրանց վերաբերող անհրաժեշտ փաստաթղթերը,
- Հավաքագրել և տրամադրել տեղեկատվություն տվյալների բազաների, կենտրոնի գործունեության գնահատման և տեսանելիության համար,
- Մասնակցել կենտրոնի գործունեության տեսանելիության ապահովմանը,
- Պահպանել կենտրոնի կարգուկանոնը և մաքրությունը, ապահովել գույքի բարվոք վիճակը,
- Մասնակցել կենտրոնի աշխատակազմի ժողովներին,
- Ներկայացնել կատարած աշխատանքի ամսական հաշվետվություն անմիջական ղեկավարին,
- Ծանոթանալ և հետևել Կազմակերպության ներքին կանոնակարգերին/ ընթացակարգերին,
- Անհրաժեշտության դեպքում ստանձնել կենտրոնի գործունեության և Կազմակերպության կանոնադրության սահմաններում այլ պարտականություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի կամ հարակից ոլորտներում,
- Կրթության կամ սոցիալական ոլորտներում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ,
- Երիտասարդական և ոչ-ֆորմալ կրթության ոլորտներում գիտելիքներ և փորձ,
- Երեխայի / երիտասարդի հոգեբանության մասին գիտելիքներ և զգայունություն,
- Ուղղորդելու և խորհրդատվություն տալու հմտություններ,
- Թիմում աշխատելու հմտություններ,
- Կազմակերպչական հմտություններ,
- Բանակցելու և կոնֆլիկտների կառավարման հմտություններ, Հաղորդակցման և հանրային խոսքի հմտություններ,
- Բարձր միջմշակութային հմտություններ,
- Հայերենի գերազանց և անգլերենի ու ռուսերենի բավարար իմացություն,
- Թվային գրագիտություն:
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ՝ Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև ս․թ․ նոյեմբերի 30-ն ուղարկել ինքնակենսագրական և շարժառիթային նամակ hr@yic.am էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով` «Երիտասարդական աշխատող_Արմավիր»:
Պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: Տեխնիկական պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվի: