ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ «ԱՐԹԻԿԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՈՒՆ» ԲԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ նորաբաց «Արթիկի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի երիտասարդական աշխատողի թափուր հաստիքի համար

 

ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Երիտասարդական աշխատող

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԵՄԱՏԻԿ ՈԼՈՐՏ՝ Երիտասարդական աշխատանք, սոցիալական աշխատանք, երեխաների իրավունքներ

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ՝ աշխատանքային, անորոշ ժամկետով, 3 ամիս փորձաշրջան,

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ՝ Փետրվարի 12, 2024 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՐԱՖԻԿ՝ 5-օրյա, 40 ժամ շաբաթական

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ Շիրակի մարզ, ք. Արթիկ, Անկախության 20/1, «Արթիկի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն

ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Կենտրոնի համակարգող

ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ` Անհատական և խմբային երիտասարդական աշխատանք կենտրոնում ու կենտրոնի տարածքից դուրս:

 

ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,
  • Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ:

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Իրականացնել անհատական և խմբային երիտասարդական աշխատանք,
  • Կազմակերպել ու իրականացնել թեմատիկ աշխատարաններ և միջոցառումներ՝ կենտրոնի տարածքում և դրանից դուրս,
  • Տրամադրել անհատական խորհրդատվություն և ուղղորդում,
  • Իրականացնել շարժական երիտասարդական աշխատանք,
  • Իրականացնել աութրիչ աշխատանք,
  • Աջակցել կենտրոնի կամավորներին՝ իրականացնելու աշխատարաններ և ակումբներ,
  • Պահպանել կապը գործընկեր կազմակերպությունների և կրթական հաստատությունների հետ, 
  • Պահպանել կենտրոնում իրականացվող աշխատանքային գործընթացները և դրանց վերաբերող անհրաժեշտ փաստաթղթերը,
  • Հավաքագրել և տրամադրել տեղեկատվություն տվյալների բազաների, կենտրոնի գործունեության գնահատման և տեսանելիության համար,
  • Մասնակցել կենտրոնի գործունեության տեսանելիության ապահովմանը,
  • Պահպանել կենտրոնի կարգուկանոնը և մաքրությունը, ապահովել գույքի բարվոք վիճակը,
  • Մասնակցել կենտրոնի աշխատակազմի ժողովներին,
  • Ներկայացնել կատարած աշխատանքի ամսական հաշվետվություն անմիջական ղեկավարին,
  • Ծանոթանալ և հետևել Կազմակերպության ներքին կանոնակարգերին/ ընթացակարգերին,
  • Անհրաժեշտության դեպքում ստանձնել կենտրոնի գործունեության և Կազմակերպության կանոնադրության սահմաններում այլ պարտականություններ:

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի կամ հարակից ոլորտներում,
  • Կրթության կամ սոցիալական ոլորտներում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ,
  • Երիտասարդական և ոչ–ֆորմալ կրթության ոլորտներում գիտելիքներ և փորձ,
  • Երեխայի/երիտասարդի հոգեբանության մասին գիտելիքներ և զգայունություն,
  • Ուղղորդելու և խորհրդատվություն տալու հմտություններ,
  • Թիմում աշխատելու հմտություններ,
  • Կազմակերպչական հմտություններ,
  • Բանակցելու և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
  • Հաղորդակցման և հանրային խոսքի հմտություններ,
  • Բարձր միջմշակութային հմտություններ,
  • Հայերենի գերազանց և անգլերենի ու ռուսերենի բավարար իմացություն,
  • Թվային գրագիտություն:

 

Աշխատողի աշխատանքային գրաֆիկը կազմվում է համաձայն կենտրոնի աշխատանքային ժամերի:

 

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև փետրվարի 3-ը, ժամը 18:00-ն ուղարկել ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը hr@yic.am էլ-հասցեով՝ նամակի վերնագրում նշելով` «Հաստիքի անվանում_անուն,ազգանուն»:

Պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: Տեխնիկական պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվի:

 

Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել ԵՆԿ գրասենյակ (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00-18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095 91 91 97 մրցույթի պատասխանատու Ջուլիետա Սարգսյանին։

 

«Արթիկի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի ծրագիրը իրականացվում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ կողմից՝  Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի և Արթիկի համայնքապետարանի հետ համագործակցությամբ: