ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ․ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ԱՆՁԻ ՀԱՍՏԻՔ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը UPSHIFT դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագրի շրջանակներում հայտարարում է կոնտակտային անձի մրցույթ Գավառ խոշորացված համայնքում ծրագրի աշխատանքային թիմին կազմակերպչական աշխատանքներում աջակցելու համար։
ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Գեղարքունիքի մարզում UPSHIFT ծրագրի կոնտակտային անձ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԵՄԱՏԻԿ ՈԼՈՐՏ՝ Երիտասարդական աշխատանք, երիտասարդական նախաձեռնություններ, համայնքային զարգացում
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲՆՈՒՅԹ՝ ադմինիստրատիվ/կազմակերպչական աշխատանք
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏ՝ փետրվար 1 – օգոստոս 15, 2022
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՏԵՍԱԿ՝ Քաղաքացիաիրավական
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ՝ փետրվար 1, 2022
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ՝ Գեղարքունիքի մարզ, Գավառ խոշորացված համայնք (գրասենյակի տարածք առկա չէ)
ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ Ծրագրի ղեկավար
ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ԱՆՁԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Աջակցել ծրագրային թիմին ադմինիստրատիվ/կազմակերպչական հարցերում,
- Աջակցել ծրագրի շահառուների հավաքագրման և ֆոկուս խմբային քննարկումների կազմակերպման հարցերում,
- Աջակցել ծրագրի գործողությունների կազմակերպմանը,
- Աջակցել ծրագրի շրջանակներում միջոցառումների կազմակերպմանը,
- Ապահովել կապը թիմի, տեղական կառույցների և ծրագրում ներգրավված անհատների միջև,
- Կազմակերպությանը ներկայացնել իրականացրած գործողությունների ամսական հաշվետվություն,
- Ծրագրի ամբողջ ընթացքում առերես և առցանց հանդիպումներին մշտապես հասանելի լինել աջակցության համար,
- Անհրաժեշտության դեպքում ստանձնել ծրագրի շրջանակում այլ պարտականություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն,
- Ադմինիստրատիվ աշխատանքի առնվազն մեկ տարվա փորձ,
- Թիմում աշխատելու հմտություններ,
- Կազմակերպչական հմտություններ,
- Բանակցելու և կոնֆլիկտների հանգուցալուծման հմտություններ,
- Հաղորդակցման հմտություններ,
- Համակարգչից և համացանցից օգտվելու գերազանց հմտություններ:
ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,
- Վերապատրաստումներ:
Մրցութային կարգով յուրաքանչյուր մարզից ընտրվելու է 1 կոնտակտային անձ։
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև հունվարի 13-ը, ժամը 23:59-ն ուղարկել ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ hr@yic.am էլ-հասցեով՝ նամակի վերնագրում նշելով` «Մարզ_Հաստիքի անվանում_Անուն, ազգանուն» (օրինակ՝ Գեղարքունիքի մարզ_Կոնտակտային անձ_Հակոբ Հակոբյան):
Պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Տեխնիկական պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվի:
Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել ԵՆԿ գրասենյակ (հունվարի 7-ից սկսած երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00 – 18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095 91 91 97:
Իջևանում և Գավառում UPSHIFT դեռահասաների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագիրն իրականացնում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ Եվրոպական միության աջակցությամբ։
#YICgyumri #UNICEFarmenia #EUinArmenia #upshiftgavar #upshiftijevan #upshiftarmenia