ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է
մրցույթ ծրագրի ղեկավարի թափուր հաստիքի համար
ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Ծրագրի ղեկավար
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԵՄԱՏԻԿ ՈԼՈՐՏ՝ Մարդու իրավունքներ, տղամարդկանց և կանանց իրավահավասարություն, երեխաների իրավունքներ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԾԱՎԱԼ՝ 0․75 դրույք (շաբաթական 30 ժամ), 5-օրյա աշխատանքային գրաֆիկ
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏ՝ 2 տարի
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ՝ 5 հուլիսի 2024 թ․
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ՝ Գյումրի, ԵՆԿ ՀԿ գրասենյակ (Ալեք Մանուկյան 26)
ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ՝ Ծրագրի վերահսկման և որակի ապահովման պատասխանատու
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ընդհանուր ծրագրի ղեկավարում
- Համակարգել և ղեկավարել ծրագիրը՝ համաձայն մշակված գործողությունների պլանի և ժամանակացույցի,
- Ներկայացնել ծրագրային գործողությունների ամսական հաշվետվություններ և ապահովել ծրագրի միջանկյալ, վերջնական հաշվետվությունների կազմումն ու ներկայացումը,
- Պատրաստել և արխիվավորել ծրագրի փաստաթղթերի փաթեթը,
- Ապահովել կապը և հաղորդակցությունը ծրագրի գործընկերների միջև,
- Կազմակերպել և համակարգել տեղեկատվական արշավներ,
- Կազմակերպել և իրականացնել հանդիպումներ ծրագրի շահագրգիռ կողմերի հետ,
- Ապահովել ծրագրի գործողությունների տեսանելիությունը և արտաքին ներկայացուցչություն,
- Աջակցել Իջևանի ու Վանաձորի «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոններում ծրագրային գործողություններին համապատասխան միջոցառումների և հանդիպումների կազմակերպմանը,
- Համակարգել ծրագրային թիմի աշխատանքները և անհրաժեշտության դեպքում անցկացնել ծրագրի աշխատակազմի ժողովներ,
- Մասնակցել ԵՆԿ ՀԿ աշխատակազմի ժողովներին:
Գյումրու «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնի համակարգում
- Կազմակերպել Գյումրու «Ընտանիքի անկյան» ընթացիկ աշխատանքները և միջոցառումները (աշխատարաններ, հանդիպումներ, դասընթացներ և այլն),
- Վերահսկել «Ընտանիքի անկյան» գույքն ու ռեսուրսները,
- Վարել «Ընտանիքի անկյան» առօրյա փաստաթղթավարությունը։
Անհրաժեշտության դեպքում ծրագրի շրջանակներում ստանձնել այլ պարտականություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Մարդու իրավունքների, կրթության, սոցիալական և հանրային կառավարման ոլորտներում կամ հարակից բնագավառներում առնվազն բակալավրի աստիճան,
- Առնվազն 3 տարվա ծրագրերի համակարգման փորձ (աշխատանքի թեմատիկ ոլորտում աշխատանքային/փորձնակության/կամավորության փորձը կդիտվի առավելություն),
- Թիմում աշխատելու և թիմ ղեկավարելու հմտություններ,
- Բարձր միջմշակութային հմտություններ,
- Բանակցելու և կոնֆլիկտների հանգուցալուծման հմտություններ,
- Հաղորդակցման և ներկայացուցչական հմտություններ,
- Հայերենի գերազանց և անգլերենի լավ իմացություն,
- Համակարգչից և համացանցից օգտվելու գերազանց հմտություններ:
ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,
- Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ:
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև հունիսի 30-ը ուղարկել ինքնակենսագրական և ուղեկցող նամակ hr@yic.am էլ-հասցեով՝ նամակի վերնագրում նշելով «Ծրագրի ղեկավար_անուն ազգանուն»:
Պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Տեխնիկական պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվի:
Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել ԵՆԿ գրասենյակ (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095 91 91 97: