ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Վանաձորի «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնի համակարգող

ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Վանաձորի «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնի համակարգող

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԵՄԱՏԻԿ ՈԼՈՐՏ՝ Մարդու իրավունքներ, Տղամարդկանց և կանանց իրավահավասարություն, Երեխաների իրավունքներ (ազգային և միջազգային մակարդակում)

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ՝ 5-օրյա

ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՌԵԺԻՄ ԵՎ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ՝  լրիվ աշխատաժամանակ, 40 ժամ շաբաթական

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏ՝ Հոկտեմբերի 25, 2021թ. – դեկտեմբերի 30, 2022թ.

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ՝ Հոկտեմբերի 25, 2021 (2 ամիս վճարովի փորձաշրջանով)

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ՝ ք. Վանաձոր

ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ՝ Ծրագրի ղեկավար

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Համակարգել «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնի առօրյա աշխատանքները,
  • Կազմակերպել և համակարգել ռեսուրսային կենտրոնում անցկացվող միջոցառումները (դասընթացներ, հանդիպումներ, միջոցառումներ և այլն),
  • Իրականացնել ռեսուրսային կենտրոնի գույքի ու ռեսուրսների վերահսկողություն,
  • Կազմակերպել ռեսուրսային կենտրոնի առօրյա փաստաթղթավարությունը (օրակարգ, դիմումներ, գրանցում, հետազոտական տվյալներ),
  • Նախապատրաստել և ներկայացնել ծրագրի հետ կապված փաստաթղթերը,
  • Ներկայացնել ծրագրի շրջանակներում իրականացված գործողությունների ամսական հաշվետվություններ,
  • Աջակցել ծրագրի միջանկյալ և վերջնական հաշվետվությունների կազմելուն և ներկայացմանը,
  • Պատրաստել և արխիվավորել ծրագրի փաստաթղթերի փաթեթը,
  • Ապահովել կապը և հաղորդակցությունը ծրագրային թիմի հետ,
  • Կազմակերպել և իրականացնել հանդիպումներ ծրագրի շահագրգիռ կողմերի հետ,
  • Ապահովել ծրագրի որակի ապահովման և քաղաքականության մշակման բաղադրիչները,
  • Ապահովել ծրագրի գործողությունների տեսանելիությունը և արտաքին ներկայացուցչությունը՝ համաձայն ԵՆԿ ՀԿ-ի PR կանոնակարգի,
  • Կազմակերպել և համակարգել տեղեկատվական արշավներ,
  • Մասնակցել ԵՆԿ ՀԿ աշխատակազմի ժողովներին (առցանց և առերես):

Անհրաժեշտության դեպքում ծրագրի շրջանակներում ստանձնել այլ պարտականություններ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Մարդու իրավունքների, կրթության, հոգեբանության, սոցիալական աշխատանքի, հանրային կառավարման կամ հարակից բնագավառներում առնվազն բակալավրի աստիճան,
  • Առնվազն 3 տարվա ծրագրերի համակարգման փորձ (աշխատանքի թեմատիկ ոլորտում աշխատանքային/ փորձաշրջանի/ կամավորության փորձը կդիտվի առավելություն),
  • Թիմում աշխատելու հմտություններ,
  • Բարձր միջմշակութային հմտություններ,
  • Բանակցելու և կոնֆլիկտների հանգուցալուծման հմտություններ,
  • Հաղորդակցման և ներկայացուցչական հմտություններ,
  • Հայերենի գերազանց և անգլերենի լավ իմացություն,
  • Համակարգչից և համացանցից օգտվելու գերազանց հմտություններ:

 

ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,
  • Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ:

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև ս/թ հոկտեմբերի 19-ը, ժամը 18:00-ն ուղարկել իրենց ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը hr@yic.am էլ-հասցեով, նամակի վերնագրում նշելով՝ Վանաձորի «Ընտանիքի անկյան» համակարգող_անուն ազգանուն:

Ինքնակենսագրականն ու մոտիվացիոն նամակը կարող եք նաև ներկայացնել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնություների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակ` ք. Գյումրի, Շահումյան 69 հասցեով:

Պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Տեխնիկական պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվի: 

Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել ԵՆԿ գրասենյակ (երեքշաբթիից շաբաթ, ժամը՝ 10:00 – 18:00-ն) հետևյալ հեռախոսահամարով՝ 095 91 91 97: