ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Ծրագրի համակարգող
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ ծրագրի համակարգողի թափուր հաստիքի համար
ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Ծրագրի համակարգող
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԵՄԱՏԻԿ ՈԼՈՐՏ՝ Տղամարդկանց և կանանց իրավահավասարություն, Մարդու իրավունքներ, Երեխաների իրավունքներ (ազգային և միջազգային մակարդակում)
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ՝ 5 — օրյա
ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՌԵԺԻՄ ԵՎ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ՝ լրիվ աշխատաժամանակ, 40 ժամ շաբաթական
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏ՝ 3 տարի
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ՝ Հուլիս 15, 2020 (2 ամիս փորձաշրջանով՝ ծախսերի փոխհատուցմամբ)
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ՝ Գյումրի, Շահումյան 69, ԵՆԿ ՀԿ գրասենյակ
ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ՝ Կազմակերպության նախագահ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ընդհանուր ծրագրի համակարգում
- Համակարգել ծրագիրը՝ համաձայն մշակված գործողությունների պլանի և ժամանակացույցի,
- Ապահովել կապը և հաղորդակցությունը ծրագրի գործընկերների միջև,
- Կազմակերպել և իրականացնել հանդիպումներ ծրագրի շահագրգիռ կողմերի հետ,
- Ղեկավարել ծրագրային թիմը և անհրաժեշտության դեպքում անցկացնել աշխատակազմի ժողովներ,
- Ապահովել ծրագրի որակի ապահովման և քաղաքականության մշակման բաղադրիչները,
- Իրականացնել ծրագրի ընթացիկ մոնիթորինգը և գնահատումը,
- Կազմակերպել և համակարգել տեղեկատվական արշավներ, տեղական և միջազգային ուսումնական այցեր, սոցիալական հոլովակների պատրաստումը և հանրայնացումը,
- Հետևել և մշտապես տեղեկացված լինել ոլորտում տեղի ունեցող զարգացումներին, փոփոխություններին ու օրենսդրական կարգավորումներին, ներգրավվել ոլորտային ցանցերում և զարգացնել մասնագիտական կարողությունները,
- Նախապատրաստել և ներկայացնել ծրագրի հետ կապված փաստաթղթերը,
- Ներկայացնել ծրագրի շրջանակներում իրականացված գործողությունների ամսական հաշվետվություններ,
- Ապահովել ծրագրի միջանկյալ և վերջնական հաշվետվությունների կազմումն ու ներկայացումը,
- Պատրաստել և արխիվավորել ծրագրի փաստաթղթերի փաթեթը,
- Ապահովել ծրագրի գործողությունների տեսանելիությունը և արտաքին ներկայացուցչություն,
- Մասնակցել ԵՆԿ ՀԿ աշխատակազմի ժողովներին:
«Ընտանեկան անկյուն» ռեսուրսային կենտրոնի համակարգում
- Կազմակերպել և համակարգել ռեսուրսային կենտրոնի գործարկումը և ընթացիկ աշխատանքները,
- Կազմակերպել և վերահսկել ռեսուրսային կենտրոնում անցկացվող միջոցառումները (աշխատարաններ, հանդիպումներ և այլն), անհրաժեշտ փաստաթղթերը և գործընթացները (օրակարգ, դիմումներ, գրացում, հետազոտական տվյալներ),
- Վերահսկել ռեսուրսային կենտրոնի գույքն ու ռեսուրսները,
- Կազմակերպել ռեսուրսային կենտրոնի առօրյա փաստաթղթավարությունը,
Անհրաժեշտության դեպքում ծրագրի շրջանակներում ստանձնել այլ պարտականություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Մարդու իրավունքների, կրթության, սոցիալական աշխատանքի, հանրային կառավարման կամ հարակից բնագավառներում առնվազն բակալավրի աստիճան,
- Առնվազն 3 տարվա ծրագրերի համակարգման փորձ (աշխատանքի թեմատիկ ոլորտում աշխատանքային/ փորձաշրջանի/ կամավորության փորձը կդիտվի առավելություն),
- Թիմում աշխատելու և թիմ ղեկավարելու հմտություններ,
- Բարձր միջմշակութային հմտություններ,
- Բանակցելու և կոնֆլիկտների հանգուցալուծման հմտություններ,
- Հաղորդակցման և ներկայաուցչական հմտություններ,
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
- Համակարգչից և համացանցից օգտվելու գերազանց հմտություններ:
ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,
- Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ:
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև հունիսի 20-ը, ժամը 18:00-ն ուղարկել ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ hr@yic.am էլ-հասցեով՝ նամակի վերնագրում նշելով «Ծրագրի համակարգող_անուն ազգանուն»:
Ինքնակենսագրականն ու մոտիվացիոն նամակը կարող եք նաև ներկայացնել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնություների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակ` ք. Գյումրի, Շահումյան 69 (Արևամանուկ շենք, 1-ին հարկ) հասցեով: Պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Տեխնիկական պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվի:
Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել ԵՆԿ գրասենյակ (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00 — 18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095 91 91 97: