ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ԻՋԵՎԱՆԻ «ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԿՅՈՒՆ» ՌԵՍՈՒՐՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ
ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Իջևանի «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնի համակարգող
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹԵՄԱՏԻԿ ՈԼՈՐՏ՝ Մարդու իրավունքներ, Տղամարդկանց և կանանց իրավահավասարություն, Երեխաների իրավունքներ (ազգային և միջազգային մակարդակում)
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ՝ 5-օրյա
ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՌԵԺԻՄ ԵՎ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ՝ լրիվ աշխատաժամանակ, 40 ժամ շաբաթական
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏ՝ Փետրվարի 1, 2022թ. – դեկտեմբերի 31, 2022թ.
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ՝ Փետրվարի 1, 2022թ. (մեկ ամիս վճարովի փորձաշրջանով)
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ՝ ք. Իջևան
ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ՝ Ծրագրի ղեկավար
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Կազմակերպել և համակարգել ռեսուրսային կենտրոնի գործարկումը և ընթացիկ աշխատանքները,
- Կազմակերպել և համակարգել ռեսուրսային կենտրոնում անցկացվող միջոցառումները (դասընթացներ, հանդիպումներ, միջոցառումներ և այլն),
- Իրականացնել ռեսուրսային կենտրոնի գույքի ու ռեսուրսների վերահսկողություն,
- Կազմակերպել ռեսուրսային կենտրոնի առօրյա փաստաթղթավարությունը
(օրակարգ, դիմումներ, գրանցում, հետազոտական տվյալներ),
- Նախապատրաստել և ներկայացնել ծրագրի հետ կապված փաստաթղթերը,
- Ներկայացնել ծրագրի շրջանակներում իրականացված գործողությունների ամսական հաշվետվություններ,
- Աջակցել ծրագրի միջանկյալ և վերջնական հաշվետվությունների կազմելուն և ներկայացմանը,
- Պատրաստել և արխիվավորել ծրագրի փաստաթղթերի փաթեթը,
- Ապահովել կապը և հաղորդակցությունը ծրագրային թիմի և գործընկերների միջև,
- Կազմակերպել և իրականացնել հանդիպումներ ծրագրի շահագրգիռ կողմերի հետ,
- Ապահովել ծրագրի որակի ապահովման և քաղաքականության մշակման բաղադրիչները,
- Ապահովել ծրագրի գործողությունների տեսանելիությունը և արտաքին ներկայացուցչություն՝ համաձայն ԵՆԿ ՀԿ-ի PR կանոնակարգի,
- Կազմակերպել և համակարգել տեղեկատվական արշավներ,
- Մասնակցել ԵՆԿ ՀԿ աշխատակազմի ժողովներին (առցանց և առերես):
Անհրաժեշտության դեպքում ծրագրի շրջանակներում ստանձնել այլ պարտականություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Մարդու իրավունքների, կրթության, հոգեբանության, սոցիալական աշխատանքի, հանրային կառավարման կամ հարակից բնագավառներում առնվազն բակալավրի աստիճան,
- Առնվազն 3 տարվա ծրագրերի համակարգման փորձ (աշխատանքի թեմատիկ ոլորտում աշխատանքային/ փորձաշրջանի/ կամավորության փորձը կդիտվի առավելություն),
- Թիմում աշխատելու և թիմ ղեկավարելու հմտություններ,
- Բարձր միջմշակութային հմտություններ,
- Բանակցելու և կոնֆլիկտների հանգուցալուծման հմտություններ,
- Հաղորդակցման և ներկայացուցչական հմտություններ,
- Հայերենի գերազանց և անգլերենի լավ իմացություն,
- Համակարգչից և համացանցից օգտվելու գերազանց հմտություններ:
ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,
- Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ:
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչև հունվարի 10, ժամը 18:00-ն ուղարկել իրենց ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը hr@yic.am էլ-հասցեով, նամակի վերնագրում նշելով՝ Իջևանի «Ընտանիքի անկյան» համակարգող_անուն ազգանուն:
Ինքնակենսագրականն ու մոտիվացիոն նամակը կարող եք նաև ներկայացնել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնություների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակ` ք. Գյումրի, Շահումյան 69 հասցեով:
Պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Տեխնիկական պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվի:
Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել ԵՆԿ գրասենյակ (երեքշաբթիից շաբաթ, ժամը՝ 10:00 – 18:00-ն) հետևյալ հեռախոսահամարով՝ 095 91 91 97: