ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ / OFFICE MANAGER
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
ՀԱՍՏԻՔԻ ԱՆՎԱՆՈՒՄ՝ Գրասենյակի պատասխանատու
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ՝ 5-օրյա
ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՌԵԺԻՄ ԵՎ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ՝ լրիվ աշխատաժամանակ, 40 ժամ շաբաթական
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԻԶԲ՝ Նոյեմբերի 2, 2021 (3 ամիս վճարովի փորձաշրջանով)
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ՝ ք. Գյումրի
ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ՝ Կազմակերպության նախագահ/գործադիր տնօրեն
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Կազմակերպել և մասնակցել Կազմակերպության ռազմավարության և տարեկան գործողությունների պլանի մշակման ու գնահատման հանդիպումներին,
- Ընդունել գրասենյակի այցելուներին և տրամադրել համապատասխան տեղեկատվություն,
- Պատասխանել հեռախոսազանգերին,
- Ստուգել Կազմակերպության էլ-փոստերը, պատասխանել նամակներին և վերաուղարկել համապատասխան հասցեատերերին,
- Կազմակերպել փոստային նամակների ուղարկումը,
- Թարմացնել և վարել բազաները,
- Կազմել աշխատակազմի աշխատաժամանակի տեղեկագիրը և ստանձնել դրա լրացման վերահսկողությունը,
- Կազմել աշխատակազմի ժողովների, Կազմակերպության ընդհանուր ժողովի հանդիպումների արձանագրությունները և ուղարկել համապատասխան անձանց,
- Կազմակերպել Կազմակերպության առօրյա փաստաթղթավարությունը,
- Իրականացնել Գրասենյակի կարգուկանոնի և գույքի վերահսկողությունը,
- Կազմել և վերահսկել ընդհանուր օգտագործման աշխատասենյակների գրաֆիկը,
- Կազմակերպել և վերահսկել ադմինիստրատիվ օգնականի աշխատանքը,
- Կազմակերպել և վերահսկել տնտեսուհու աշխատանքը,
- Տրամադրել տեխնիկա և ապահովել տեխնիկական աջակցություն,
- Կազմակերպել ոչ սարքին վիճակում գտնվող տեխնիկայի վերանորոգման աշխատանքները,
- Իրականացնել/կազմակերպել Կազմակերպության ընթացիկ գործունեությանն անհրաժեշտ նյութերի, պարագաների գնումներ,
- Կազմակերպել աշխատակազմի և հանդիպումների ընդմիջումները,
- Իրականացնել/կազմակերպել տոնակատարությունների աշխատանքները,
- Մասնակցել աշխատակազմի ժողովներին,
- Ներկայացնել կատարած աշխատանքի ամսական հաշվետվություն անմիջական ղեկավարին,
- Ծանոթանալ և հետևել Կազմակերպության ներքին կանոնակարգերին/ ընթացակարգերին,
- Անհրաժեշտության դեպքում ստանձնել Կազմակերպության կանոնադրության սահմաններում այլ պարտականություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Բարձրագույն կրթություն,
- Գրասենյակի կառավարման կամ հարակից ոլորտներում աշխատանքի առնվազն մեկ տարվա փորձ,
- Կարճաժամկետ բյուջետավորման հմտություններ,
- Պլանավորման և ժամանակի կառավարման հմտություններ,
- Թիմում աշխատելու հմտություններ,
- Բարձր միջմշակութային հմտություններ,
- Բանակցելու և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
- Հաղորդակցման և հանրային խոսքի հմտություններ,
- Հայերենի գերազանց և անգլերենի լավ իմացություն,
- Թվային գրագիտություն:
Երիտասարդական և ոչ-ֆորմալ կրթության ոլորտներում փորձը կդիտվի որպես առավելություն:
ԸՆՁԵՌՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում,
- Հայաստանում և արտերկրում վերապատրաստումներ,
- Պարգևավճարներ:
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ` ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրականը (լուսանկարով) և մոտիվացիոն նամակը hr@yic.am էլ-հասցեով՝ նամակի վերնագրում նշելով Գրասենյակի պատասխանատու:
Ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը կարող եք նաև բերել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնություների կենտրոն» ՀԿ-ի գրասենյակ` ք. Գյումրի, Շահումյան 69 (Արևամանուկ շենք, 1-ին հարկ) հասցեով:
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ը։
Պահանջները բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել ԵՆԿ գրասենյակ (երեքշաբթիից շաբաթ, ժամը 10:00-18:00) հետևյալ հեռախոսահամարով՝ 095 91 91 97: